Դեպի վեր

Հասանելի առողջապահություն՝ բոլորի համար. նախատեսվում է 2024-ից ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն

armenpress.am07/27/2021, 3:18

Հասանելի առողջապահություն՝ բոլորի համար. նախատեսվում է 2024-ից ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն

Հայաստանում նախատեսվում է 2024 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ, կարող է սահմանվել առողջության հարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ կազմակերպած «Առողջության ապահովագրությունը Հայաստանում. իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով քննարկումը:

«Այն աշխատանքները, որ սկսել էինք 2 տարի առաջ, ցավոք սրտի, որոշակի լավատեղյակ պատճառների պատճառով կանգ էին առել: Մենք շարունակում էինք աշխատել այդ փաստաթղթի կոնցեպտի վրա, սակայն հիմա արդեն սկսում ենք համատեղ քննարկումներ՝ մեր բժշկական հասարակության, մասնագետների հետ, որոնք կարող են մեզ ճիշտ ուղղորդել, թե որն է այդ ճիշտ ճանապարհը, որ մենք կընտրենք ապահովագրության ներդրման ճանապարհին և կհասնենք մեր նպատակներին»,- նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու հիշեցրեց նպատակները՝ ունենալ հասանելի առողջապահություն՝ բոլորի համար:

Նա նկատեց՝ այսօր քաղաքացիներն իրենց գրպանից մեծ գումարներ են ծախսում՝ առողջապահական ծառայություններ ստանալու համար: Շատերը նույնիսկ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել այդ ծառայությունների համար: Նանուշյանը միևնույն ժամանակ հիշեցրեց մի շարք երկրների փորձը, որտեղ առողջության ապահովագրական համակարգերը տարիների ընթացքում կայացել են:

«Մեկ շնչի հաշվով մենք ունենք առողջապահական ծախսերի զգալի աճ: 2000-2015-ին մոտ 3 անգամ աճ ունենք: Այդ ծառայությունների համար ամենամեծ բեռը բաժին է ընկնում մարդկանց գրպանից կատարվող օղակի վճարումներին»,- ասաց առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը ու հավելեց՝ պետական ծախսերի աճը շատ ավելի քիչ է:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Խարազյանն ընդգծեց՝ հարցման արդյունքները ցույց են տվել, որ ֆինանսական պատճառների համար բժշկի չի դիմում հարցված անձանց 17 տոկոսը, իսկ 56.3 տոկոսը զբաղվում է ինքնաբուժությամբ: «Մեզ անհրաժեշտ է արդյունավետության մակարդակի փոփոխություն: Մենք պետք է ավելացնենք առողջապահական ծախսերի ֆինանսավորման ծավալները՝ պետական մասով: Մենք պետք է ավելացնենք այն միջոցները, որոնք ուղղվում են ոչ թե անմիջականորեն գրպանից, այլ այլ մոդելներից, օրինակ՝ ապահովագրության: Դա աշխարհում ընդունված է »,-ասաց նա:

Խարազյանը պարզաբանեց՝ ֆինանսավորման նոր աղբյուր ասելով՝ նկատի ունեն առողջության համար նպատակային հարկատեսակ և վճարում: Աշխարհի 80-ից ավելի երկրներ կիրառում են այս մոտեցումը:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ աշխատանքները Հայաստանում սկսվել են դեռևս 2019-ի մարտ-ապրիլից: Այս ընթացքում իրականացվել է հայեցակարգի մշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր