Դեպի վեր

Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը

armenpress.am11/13/2019, 7:18

Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը

Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում նախատեսվում են հայ, արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 22-ից 24-ը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:

Մեզ հետ զրույցում փառատոնի կազմակերպչական թիմի անդամ Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակում հայտարարվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ 43-ը «Պոեզիա», 34-ը «Արձակ», 10-ը «Դրամատուրգիա» անվանակարգերում։

«Մասնագիտական ժյուրին քննում է հայտերը և շուտով ամփոփելու է արդյունքները: Փառատոնի երեք անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին: Այդ օրը ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը»,-նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով` Գրքի երևանյան փառատոնին անցկացվելու է ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցի 37 հրատարակչություն, գրախանութ և կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով։

Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես կգան «Ագապէ» կամերային երգչախումբը և «Երևան» լարային քառյակը: Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին կներկայացվեն Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր