Դեպի վեր

Արայիկ Խանդոյան․ Քրեական օրենսգիրքը կապ չունի ապստամբության իրավունքի հետ

azatutyun.am11/23/2017, 8:45

Արայիկ Խանդոյան․ Քրեական օրենսգիրքը կապ չունի ապստամբության իրավունքի հետ

«Սասնա ծռերի» գործով 10 մեղադրյալների դատավարության ժամանակ դատավորը նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացրեց զինված խմբի առանցքային անդամ Արայիկ Խանդոյանին։

Պատճառը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն էին։ Խանդոյանը դատախազին հորդորեց իրենց «ամբաստանյալ» չկոչել:

Խանդոյանի փաստաբանները պնդեցին, թե նա որևէ վատ արարք իրեն թույլ չի տվել, և դատախազ Պետրոս Պետրոսյանին մեղադրեցին անհարգալից վերաբերմունքի մեջ։ Նշեցին, որ մեղադրող դատախազը Արայիկ Խանդոյանին դիմելիս ասաց․ - «Արա, ձենդ կտրի»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց․ - «Ամեն դեպքում գտնում եմ, որ դատարանը ոչ իրավաչափ է վարվել իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել դալիճից հեռացնելու առումով: Եվ, ինչպես նշեցի, ես չեմ կարող դատական նիստերի այս հատվածում մնալ և կլքեմ դահլիճը, ապակիներից այն կողմ կգտնվեմ և կվերադառնամ այն ժամանակ, երբ պաշտպանյալս կվերադարձվի դահլիճ»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն, հայտարարեց, թե առաջինն Արայիկ Խանդոյանը վատ վարքագիծ դրսևորեց, և որոշեց ժամանակից շուտ նրա հետ բերել դատարան։

Իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց անհարգալից արտահայտություն հնչեցնելու համար, ինչը դատարանի դահլիճում գտնվողներն ընդունեցին ծափահարություններով:

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվողների փաստաբաններն այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանին առաջարկեցին մեղադրող դատախազ Արամ Արամյանից լիազորագիր պահանջել։ Նշեցին, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից «Սասնա ծռերի» գործը 3 վարույթների բաժանելուց հետո դատախազը նոր լիազորագիր չի ներկայացրել։

Մինչդեռ թե՛ դատախազները, թե՛ դատավորն առարկեցին։

«Այն բանից հետո, երբ Գաբրիելյանի կողմից այդ նյութերը՝ 75 հատոր, պատճենահանվել և հանձնվել են ինձ, ի՞նչ է, պաշտպանները կորցրե՞լ են իրենց լիազորությունները․․․ իհարկե ոչ: Ընդամենը տեղի է ունեցել ոչ թե դատախազների, այլ դատավորի փոփոխություն», - ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մակյանի այս դիրքորոշումից հետո փաստաբանները նրան ինքնաբացարկ ներկայացրեցին։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց․ - «Ես նույնպես գտնում եմ, որ դատարանը կաշկանդված ա թե՛ մեղադրողների դիրքորոշմամբ, թե՛, ինչպես պարոն Ալումյանը նշեց, դատարանի երեկ կայացրած որոշմամբ: Բայց երեկ դատարանը այդ որոշումը իր հերթին կայացրեց նույնպես մեղադրանքի կողմի դիրքորոշմամբ կաշկանդվածության պայմաններում: Եվ դա առիթ, պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք դատավորին բացարկ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր