Դեպի վեր

Բանակցային գործընթացին տիրապետում է ընդամենը երկու մարդ

lragir.am09/22/2017, 2:20

Բանակցային գործընթացին տիրապետում է ընդամենը երկու մարդ

Մեր զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Պարոն Սարգսյան, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց տարածքների վերադարձի հարցի քննարկման մասին, այնուհետև Շավարշ Քոչարյանը արձագանքեց, որ տարածք վերադարձնելու հարց չի քննարկվում։ Հետո ՄԱԿ-ում խնդրի վերաբերյալ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը։ Այս իրարամերժ հայտարարությունները ինչի՞ մասին են վկայում, որ Հայաստանը չունի՞ դիրքորոշում Արցախի հարցում, կամ այդ դիրքորոշումը իրավիճակային է։ Նախևառաջ բացառում եմ, որ Հայաստանը չունենա դիրքորոշում ԼՂ հարցի որևէ դետալի հետ կապված։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է հաշվի առնենք, որ Նալբանդյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է և իր արտահայտած միտքը չի կարող հակասություն ունենալ Հայաստանի շահի, բանակցային գործընթացում Հայաստանի որդեգրած դիրքորոշման հետ։ Եթե ուշադիր և մանրամասն նայենք, ապա կտեսնենք, որ այս հայտարարությունների մեջ ընդհանուր դիրքորոշում կա, և որ ամենակարևորն է, Հայաստանի դիրքորոշումը բազմիցս ասել է և նախագահը, և Նալբանդյանը, և այստեղ պարզապես որևէ հակասություն չի կարող լինել, որովհետև սա այն հարցը չէ, որի վերաբերյալ կարող են լինել հակասություններ։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները տարբերվում են իրարից։ Բնական է, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները պետք է տարբերվեն, որովհետև նախ Արցախը բանակցային գործընթացի կողմ չէ, միևնույն ժամանակ կոնֆլիկտի կողմը հենց Արցախն է և սա մենք շատ հստակ պետք է պատկերացնենք։ Ես անգամ ուզում եմ վկայակոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք Ադրբեջանը սիրում է մեջբերել, բայց խեղաթյուրում է իրականությունը, այդ բանաձևերում նշված է, որ Հայաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում տեղի հայկական զորքերի նկատմամբ, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն։ Այս բանաձևերից բխում է, որ հակամարտող կողմը ոչ թե Հայաստանն է, այլ, ինչպես նշված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում, Լեռնային Ղարաբաղի տեղական հայկական զինված ուժերը։ Սրանից էլ բխում է, որ երկու հայկական պետությունների դիրքերն, իհարկե, կարող են ունենալ տարբերություններ։ Իսկ ընդհանրապես, արդյոք մենք չե՞նք սպասում իրադարձային ինչ-որ փոփոխությունների, որին նոր արձագանքում ենք կամ սկսում գնահատականներ տալ։ Խոսքը նաև Էդվարդ Նալբանդյանի վերջին գնահատականների մասին, է որը բուռն հակազդեցություն առաջացրեց հասարակության մեջ։ Եթե մենք նայենք, թե ինչ հայտարարություն է արել ԱԳ նախարարը, հստակ պատկերացում կկազմենք, թե ինչի մասին է խոսքը։ Որևէ հակասություն չկա նրա հայտարարության մեջ։ Մի կարևոր բան էլ եմ ուզում հիշեցնել. ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին տիրապետում է ընդամենը երկու մարդ՝ ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը։ Ես բացառում եմ, որ որևէ տարբերություններ լինեն նրանց դիրքորոշումների առումով։ Այլ հարց է, որ կարող են տակտիկական քայլեր օգտագործվեն, որպեսզի շրջանառության մեջ ինչ-որ թեզ դրվի կամ տրամադրություն շոշափվի, ինչը դիվանագիտության մեջ նույնպես ընդունված պրակտիկա է։ Կրկնեմ՝ Նալբանդյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, և ես բացառում եմ, որ նրա ասածը հակասի ամբողջ բանակցային գործընթացին։ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում խոսեց նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին և Թուրքիային մինչև գարուն ժամանակ տվեց։ Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված ժամկետ տալը, արդյոք այս կարճ ժամանակում Թուրքիայի դիրքորոշումներում կարող է ինչ-որ բան փոխվել։ Թե՞ սա մեսիջ էր ուղղված Արևմուտքին ու Ռուսաստանին։ Հայ-թուրքական հարաբերություններում կա երկու բաղադրիչ՝ հարաբերությունների կարգավորում և հաշտեցում։ Եթե խոսքը միայն հարաբերությունների կարգավորման մասին է, այսինքն դիվանագիտ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր