Դեպի վեր

«Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ». փաստաբան

azatutyun.am02/20/2018, 10:00

«Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ». փաստաբան

«Իրավական փնթիության և քաղաքական անպատասխանատվության հետևանք», - այսպես է բնորոշում Հայ ազգային կոնգես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Սահմանադրության մի քանի հոդվածների շուրջ ծագած վեճը, երբ մի խումբ մասնագետներ պնդում են՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ քաղաքացիների կողմից՝ ուղիղ ընտրությամբ։

«Հապշտապ, շատ արագ պետք էր այդ սահմանադրական փոփոխության նախագիծը բերվեր, և այդ հապշտապության մեջ, կամ այդ անպատասխանատվության, փնթիության մեջ թույլ են տվել այսպիսի ակնհայտ իրավական կազուս։ Եվ այդ կազուսի տակից որևէ մեկը չի էլ փորձելու, չեն էլ կարող դուրս գալ», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Լոնդոնում բնակվող փաստաբան Վահե Գրիգորյանն է լույս սփռել խնդրի վրա։

2015-ին փոփոխված Սահմանադրության 124-րդ և 125-րդ հոդվածները սահմանում են, թե ինչպես, երբ և ում կողմից պետք է ընտրվի Հանրապետության նախագահը, իսկ նոր Սահմանադրության անցումային դրույթներում, մասնավորապես 209-րդ հոդվածում գրված է՝ Սահմանադրության 5-8-րդ գլուխները, որտեղ ներառված են վերոնշյալ հոդվածները, ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում է գործել 2005 թվականի Սահմանադրութունը։

«Այնքան պարզ, ակնհայտ է, որ իրավաբան պետք էլ չէ լինել, որպեսզի հասկանաս», ֊ մեկնաբանում է Արամ Մանուկյանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ևս վերջին օրերին ուսումնասիրել է առաջացած խնդիրը, պնդում է՝ ստացվում է, որ Սահմանադրության այն գլուխները, որոնք ներկայացնում են նախագահ ընտրելու նոր կարգը, ուժի մեջ են մտնում միայն 4-րդ նախագահի պաշտոնավարման օրը, իսկ մինչև այդ 4-րդ նախագահը պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ՝ այսինքն ոչ թե Ազգային ժողովի, այլ ուղիղ՝ համապետական ընտրությամբ։ ֊ «Փաստում եմ, որ այս պահի դրությամբ առկա է սահմանադրական ճգնաժամ», ֊ ասում է Գյոզալյանը։

Մինչդեռ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով նաև Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր, հերքում է այս պնդումները։ Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա նշում է. ֊ «Արդեն ուժի մեջ մտած Սահմանադրության 7-րդ հոդվածը վերացրել է Հանրապետության նախագահի ընտրությունը ընդհանուր և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա: Ուստի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր