Դեպի վեր

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք»

henaran.am04/14/2021, 6:00

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք»

Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդը Աստծու շունչն է և արարչագործության պսակը (Ծննդ. 2:7): Արարիչը նրան կարգեց՝ իշխելու ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդ. 1:26): Ցավալի է, բայց մարդը ոչ միշտ է արտահայտում այն, ինչ իրեն շնորհվել է բնությամբ, այսինքն՝ ոչ միշտ է ապրում Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող անձին բնորոշ կերպով: Քրիստոնյան, որ փրկագնվել է Աստծու Որդու արյամբ, Աստծու որդեգիրն է, Սուրբ Հոգու տաճարը և Երկնքի Արքայության ժառանգակիցը:

Աստծու որդեգիրը համարվող որոշ քրիստոնյայների մոտ նկատելի է կործանարար սառնասրտություն իրենց հավիտենական ապագայի հանդեպ, նրանց մոտ թուլացել կամ բացակայում է հավիտենական կյանքի հանդեպ ամուր ու կենդանի հավատը, որ ունեն և որով ապրում են ճշմարիտ քրիստոնյաները: Այսինքն՝ նրանք հավատում են հավիտենական կյանքին, բայց այնքան թույլ է նրանց հավատը, որ դա չի հուզում իրենց և այդ մասին հազվադեպ են հիշում:

Նրանք հավատում են, որ հոգին անմահ է, հավատում են, որ կա հավիտենական երանելի կյանք և հավիտենական տանջանք, որ աստվածային արդարադատությամբ արդարներն արժանանալու են հավիտենական երանելի կյանքին, իսկ մեղավորները՝ հավիտենական տանջանքի, հավատում են այդ ամենին, բայց ողջ սրտով չեն ընդունում այդ մեծագույն ճշմարտությունը, չեն խորհում, թե ինչ է նշանակում հավիտենական երանության կամ տանջանքի մեջ լինել, առավելապես՝ հավիտենական տանջանքի, որ անասելի է և ակնթարթով անգամ չի թուլանալու:

Որոշների մոտ էլ սառնասրտությունը հավիտենության հանդեպ առաջ է գալիս՝ աշխարհին և նյութականին կառչած լինելու պատճառով: Նրանք այնպես են կառչած ժամանակավորին, որ չեն կարողանում մտածել հավիտենականի մասին, նրանց սիրտը միայն երկրայինին է գամված, նրանց միտքն այնքան է զբաղված երկրայինով, որ այնտեղ երկնայինի մասին ոչ մի միտք չի կարող մնալ: Հավիտենության հանդեպ անտարբերության հաջորդ պատճառն այն է, որ մարդիկ, որոշ մեղքերի մեջ ապրելով և դրանց սովորելով, չեն ցանկանում հրաժարվել դրանցից, որպեսզի մտածեն դատաստանի, հավիտենական կյանքի մասին, ինչը գուցե ստիպեր ուղղելու իրենց կյանքը:

Քրիստոնյան պետք է հաճախակի խորհի հավիտենական կյանքի մասին, քանի որ բացի ներկայիս արագահոս կյանքից, կա մեկ այլ կյանք, որ երբեք չի ընդհատվելու: Հավիտենական կյանքը մարդու համար լինելու է այնպիսին, ինչպիսին նա ապրել է երկրային կյանքում. չափազանց երանելի, եթե մարդն առաքինի կյանքով է ապրել, կամ անասելի տանջալի, եթե ապրել է անզղջում և մեղսալից կյանքով:

Հավիտենական երանելի կյանքին արժանանալու համար՝ քրիստոնեությունն Իր հետևորդներին հորդորում է պահպանել ու ջանասիրաբար աճեցնել աստվածատուր շնորհները, որոնցով քրիստոնյան հարթում է աստվածնմանության իր ուղին. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: Հետևաբար, եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ կորստի պիտի մատնի նրան, որովհետև Աստծու տաճարը սուրբ է, և դո՛ւք եք այդ տաճարը» (Ա Կորնթ. 3:16-18): Ս. Պողոս առաքյալն իր խոսքով հիշեցնում է քրիստոնյային, որ պետք է ուշադիր և զգույշ լինել խոսքերի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր