Դեպի վեր

Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում. Նիկոլ Փաշինյան

azatutyun.am10/18/2018, 1:12

Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում. Նիկոլ Փաշինյան

«Պետական կառավարման մարմինները չպետք է որևէ կերպ ներգրավված լինեն նախընտրական գործընթացներում», - այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ լավ ժամանակաշրջան է հատկապես աշխատելու համար, առավել հանգիստ պայմաններում: Եվ հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված, այս ժամանակը կօգտագործվի ահա այդպիսի կառուցողական նպատակներով», - նշեց Փաշինյանը:

Հոկտեմբերի 16-ին հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը նախընտրական գործընթացների ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու թեմաների շուրջ երեկ ուշ երեկոյան զրուցել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, թե ընտրակեղծարարությունն արդան արմատախիլ է արվել, և սպասվող ընտրություններով Հայաստանը ժողովրդավարության նոր էջ է բացելու․ - «Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք: Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն այլընտրանք չունեն ուղղակի»:

Կառավարության այսօրվա նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օիսպյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ դեկտեմբերին նախատեսված ընտրություններն անցկացնելու են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։ Ըստ նրա, նախորդ ամիս տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները փաստեցին, որ ոստիկանությունը պատրաստ է դրան․ - «Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, և այստեղ մենք կօգտագործենք»:

Օսիպյանի համոզմամբ, նախընտրական շրջանում ցնցումներ չեն լինի, ոստիկանությունն ըստ նրա, ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, ցակնացած ընտրակեղծարարության փորձ անմիջապես համարժեք արձաքանք կստանա․ - «Մենք երեկվանից էլ սկսած տիրապետում ենք Հայաստանի Հանրապետությունում ողջ օպե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր