Դեպի վեր

Ինչն է ազդում մեր ինքնագնահատականի վրա

slaq.am06/26/2019, 9:24

Ինչն է ազդում մեր ինքնագնահատականի վրա

Ամեն օր մենք մեզ պարտության ենք ծրագրում` սխալները սովորույթների վերածելով:

Այսպես, մենք մեզ մշտապես համեմատում ենք ուրիշների հետ: Կարելի է փորձել բոլորին գերազանցել, բայց միթե դա ճիշտ մոտիվացիա է: Հասարակության դրական գնահատականին արժանանալու նպատակն իրականանալի է, բայց կեղծ, իսկ դրա արդյունքը շարունակական չի լինի: Կարեւոր պետք է լինի ոչ թե գովասանքը, այլ անձնական աճը, որը միշտ ձեզ հետ կմնա: Ձեզ միայն ձեր անցյալ ես-ի հետ համեմատեք եւ կսկսեք նկատել, որ ավելի հաջողակ եք դառնում ինչպես փոքր, այնպես էլ մեծ գործերում:

Մենք մշտապես քննադատում ենք մեզ: Մեզ ներսից կրծում է ամեն ինչ իդեալական դարձնելու ցանկությունը: Մեր բարձր նշաձողի պատճառով մենք ցածր ենք գնահատում մեր մտացածին թերությունների վրա աշխատանքի արդյունքները: Այն պատճառով, որ անընդհատ ուշադրությունը կենտրոնացնում ենք մտացածին թերությունների վրա, մեր «ոչ իդեալական», բայց «բավականին լավը» սկսում են ընկալել որպես վատ: Ձեզ լավություն արեք, մի կողմ դրեք ձեր կատարելության ձգտումը:

Մենք չենք կարողանում հաճոյախոսություններ ընդունել: Հաճախ դա համեստությունից է, որը երբեմն հիմարության եւ էթիկետի առումով տարրական անգրագիտության է հասնում, բայց ամեն դեպքում պետք է սովորել «շնորհակալություն» ասել, ոչ թե զարմանալ կամ համոզել, թե դուք արժանի չեք հաճոյախոսության: Եթե դուք դա ստացել եք, ուրեմն արժանի եք ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր