Դեպի վեր

Դա լեգիտիմ դատարան չէ, իշխանությունը պետք է ՍԴ-ի որոշումը «շան տեղ չդնի»

1in.am09/8/2019, 5:48

Դա լեգիտիմ դատարան չէ, իշխանությունը պետք է ՍԴ-ի որոշումը «շան տեղ չդնի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը, ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ Ի՞նչ հետևանքներ կունենա Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։

-Սկսենք այնտեղից, թե ովքե՞ր են դատավորները։ Նրանք շատ բարձր աշխատավարձ են ստանում և, դրանից բացի՝ նախկին ռեժիմի իշխանությունը հավերժացնելու երաշխավորն էին։ Դատավորները աշխատավարձ էին ստանում նաև այլ տեղերից, ես լսել եմ, որ ռուսները Սլավոնական համալսարանում նրանց ամեն մեկին 100 դոլարից ավելի աշխատավարձ են տալիս։ Պահել էին փաստորեն այսօրվա համար այդ ականները։

Մենք 1.5 տարի է՝ այս հեղափոխական իշխանություններին խորհուրդ ենք տալիս փոխել Սահմանադրությունը, սահմանադրական այն դրույթները, որով իրենք անձեռնմխելի են դարձել ու պետք է հավերժ դատավոր մնան։ Մեզ չլսեցին, կարծեցին, որ Սերժի ձևավորած Սահմանադրությունը իրենց շատ հարմար է, բայց տեսա՞ք՝ ռումբն ինչպես պայթեց։ Եթե դու ժամանակին դաշտից չես մաքրում ականները, դրանք ուշ թե շուտ պետք է պայթեն։ Հայաստանում կան մարդիկ, որ, օրինակ, Վազգեն Մանուկյանն ասում է՝ հերի՛ք է փորփրեք անցյալը, ինչ եղել է, թող անցնի գնա։ Զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, արդարությունն ու ճշմարտությունը վեր են ամեն ինչից, քանզի միայն դրանցից է կախված ազգի մեծությունն ու ապագան, ընդհանրապես ազգի գոյությունը։ Եթե դու հանցագործությունները պարտակում ես, դառնում ես այդ հանցագործությանը մասնակից։ Հիմա ահա այսպիսի վիճակ է, եթե այսօրվա քաղաքական իշխանությունները կամք ու վճռականություն ունենան, չպետք է ընդունեն Սահմանադրական դատարանի որոշումը։ Նիկոլ Փաշինյանն ինքն ասաց, որ Հրայր Թովմասյանը կարծում է, թե մի հատ բուդկա է դրել, ինքն այդ բուդկի պատասխանատուն է, վրան էլ գրել է Սահմանադրական դատարան։ Եթե քաղաքական իշխանությունը Սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ է համարում, ապա պետք է չընդունեն նրա որոշումները ու շատ արագ կարգով ձեռնամուխ լինեն սահմանադրական համապատասխան փոփոխություններից։ Սրանք ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր