Դեպի վեր

Վիտալի Բալասանյանը հրաժարվում է ներկայանալ հարցաքննության

azatutyun.am09/11/2019, 4:48

Վիտալի Բալասանյանը հրաժարվում է ներկայանալ հարցաքննության

«Ազատության» հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունից այսօր հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարվել է ներկայանալ հարցաքննության:

Փոխարենը Բալասանյանը դիմում է ուղարկել Մարտի 1-ի գործը քննող քնչական ծառայությանը՝ շեշտելով, որ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով:

Մինչդեռ օրեր առաջ Բալասանյանը հարցազրույց էր տվել մարտի մեկի գործով մեղադրյալ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող Yerevan Today կայքին, որտեղ անդրադարձել էր արյունալի այդ դեպքերին, և 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման հետ կապված արտահայտել իր տեսակետը։

Բալասանյանը, մասնավորապես, անդրադարձել էր 2008-ի քաղաքական գործընթացներում զինված ուժերի ներգրավման մասին Հատուկ քննչական ծառայության պնդումներին․ - «Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետության զինված ուժերից, զորքերից որևէ մեկը չի կրակել: Ի՞նչ է նշանակում՝ բանակը կրակել է: Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամաններ են տվել, գեներալները կրակել են, գեներալները 60 հոգի են առանձնացրել։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանում և Արցախում նախկին և ներկա զինված ուժերում կային այնպիսիներ, որոնք ընդհուպ մեծ գումարով կամ Հանրապետության նախագահի հրամանով կարող էր նեկ հայի ընդհուպ մեկ ապտակ հասցնել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր