Դեպի վեր

Անկախության տոն՝ անտեսված վարչապետի, քաղաքապետի կողմից եւ ո՞վ էր հրավառության «հեղինակը»

armtimes.com09/22/2017, 6:00

Անկախության տոն՝ անտեսված վարչապետի, քաղաքապետի կողմից եւ ո՞վ էր հրավառության «հեղինակը»

Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակը Երեւանում անցավ շատ տխուր: Համապետական այս միջոցառումը մայրաքաղաքում ըստ էության չնշվեց որեւէ կերպ: Մասնավորապես՝ Հանրապետության, Ազատության հրապարակներում եւ կենտրոնական այլ հատվածներում տոնական մթնոլորտը բացակայում էր իսպառ:

Սակայն, Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը երեկ գիշեր հաղորդագրություն տարածեց անկախության օրվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների մասին. «ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առիթով Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ: Հանդիսություններն ուղեկցվել են ազգային-ազգագրական երգերով, հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիների, պարախմբերի, ինչպես նաև վարչական շրջանների մշակութային կրթօջախների սաների կատարումներով»,- մասնավորապես, ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

armtimes.com-ը դեռ սեպտեմբերի 20-ին քաղաքապետարանի լրատվության ղեկավար Արթուր Գեւորգյանից հետաքրքրվել էր, թե սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում ինչ միջոցառումներ են սպասվում: Գեւորգյանը պատասխանեց, որ անկախության տոնը համապետական է, եւ դրանով համայնքը չի զբաղվում: Վերջինս առաջարկեց համապատասխան տեղեկատվությունը ձեռք բերել մշակույթի նախարարությունից, որտեղից եւս պատասխան չստացանք:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ Գեւորգ Ալթունյանն էլ սեպտեմբերի 20-ին մեր զրույցում փոխանցել էր, որ տոնական համերգի եւ Սարդարապատի հուշահամալիրում զինվորական շարանցման անցկացումը քննարկման փուլում է: Այս երկու միջոցառումներն այդպես էլ տեղի չունեցավ:

Armtimes.com-ն այսօր Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ քննարկվող միջոցառումը Սարդարապատում տեղի չունեցավ:

«Դա քննարկման փ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր