Դեպի վեր

Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար...

armenpress.am03/6/2021, 7:42

Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար...

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:

Զապել Եսայան

Ծանոթանալով Օսմանյան կայսրության տիրապետության տակ ապրած արեւմտահայ մտավորականության կյանքին ու գործունեությանը՝ հանգում ենք մի եզրակացության, որն ընդհանրացնում է բոլորին` ապրելու ու պայքարելու կամքի ուժ, հայրենանվեր ջանադիր աշխատանք, ազգապահպան գործունեություն, բծախնդրություն ու հարգանք մայրենի լեզվի հանդեպ, մի քանի լեզուների պարտադիր իմացություն, բարձրագույն խորիմաստ ու բազմակողմանի կրթություն, բազմազբաղություն, ակտիվ հասարակական կյանք եւ հասարակությանը բարձր գաղափարների շուրջ միավորելու ջանքեր, ստեղծագործական կատարելության հասնելու ջիղ, հստակ նպատակների իրականացման աննահանջ ուղի եւ այս ամենն իրականացնելու անձնուրացություն։

Հայ մտավորականությունը շատ լավ էր գիտակցում ու պատկերացնում իր դերն ու անելիքները ազգափրկության, մարդասիրության, մարդակերտման հարցում, ինչն արտահայտում էր ոչ միայն բարձրարժեք ստեղծագործական գեղարվեստի, այլեւ ուղղակիորեն հասարակության հետ շփման, նրան անմիջական օգնություն ցուցաբերելու միջոցով։ Հենց սա նկատի ունի Զապել Եսայանը, երբ խոսում է կնոջ ակտիվ դերակատարության մասին, ինչը թուրքական միջավայրում արտառոց երեւույթ կարող էր դիտվել, սակայն իրեն հարգող յուրաքանչյուր անձ` կին թե տղամարդ, իր առաքելությունն ունի այս աշխարհում, եւ Զապել Եսայանը համարձակ մտավ պայքարի ասպարեզ` թե՛ որպես ստեղծագործող եւ թե՛ որպես հասարակական-քաղաքական գործիչ` ամենեւին չզիջելով տղամարդ գործընկերներին։ Նա գրականություն բերեց իր ուրույն ձեռագիրն ու ոճը` եւս մի շեշտադրումով հարստացնելով այն։ Արեւմտահայ տղամարդ գրողների երկերում լեզվի ճոխության, պատկերավորության ու սրության հետ մեկտեղ նկատվում է սուր, սարկաստիկ երգիծանք, բառերն ասես ժայռաբեկորներից պոկված լինեն, որ անտաշությամբ հանդերձ` յուրօրինակ ներդաշնակություն են կազմում միմյանց հետ եւ բոլորում այն իրականությունը, որ կարող էր ապտակի պես խփել ընթերցողի դեմքին` պատասխան պահանջելով նրանից, եթե ընթերցողը տարված չլիներ երգիծանքի պատճառած վայելքով, ինչը նրան երկար էլ ուղեկցում է, եւ միայն վերլուծաբան-ընթերցողն է ընկալում այդ երգիծական պատկերավորության ողջ դրամատիզմն ու ողբերգականությունը։ Զապել Եսայանի մուտքը «տղամարդկային» գրականություն ամենեւին էլ «կանացիակերպ» չէր, բայց որն իր տեսակով տարբեր է, թվում է` ավելի հանդարտ, թեեւ նույն բետոնաշաղախով, սակայն առավել տաշված, կոկիկ, մանրամասների մեջ թափանցելու իգական ինտելեկտով, ենթաշերտերի հստակ դասավորությամբ…

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Սովորել է նախ մասնավոր դպրոցում, ապա ավարտել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, աշակերտել Արշակ Չոպանյանին։ 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանը կազմելուն` որպես խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի եւ Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը): Փարիզում աշխատակցել է հայկական եւ ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արեւմտաեվրոպական, ռուս մշակույթի եւ գրականության, անտիկ աշխարհի արվեստի գիտակ Եսայանը չի սահմանափակվում, սակայն, գրական-ստեղծագործական աշխատանքներով, իսկ ավելի ճիշտ` գրականությունն ու դաժան իրականությունը կարծես փոխադարձաբար լրացնում են միմյանց, երբ իրականության հետ առերեսվող գրողը` թերապեւտիկ միջամտությամբ, այն դարձնում է գրական նյութ, դնում մի կաղապարի մեջ, որ քիչ թե շատ հաղթահարելի ու տանելի դարձնի ահասարսուռ ապրումը, ինչպես որ 1909 թվականի ապրիլին երիտթուրքերի` Ադանայում կազմակերպած հայերի կոտորածի պատմությունից ցնցված, որին զոհ է դառնում շուրջ 30.000 մարդ, Զապել Եսայանը` հայ մտավորականների, գրողների ու գործիչների պատվիրակության հետ, մեկնում է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր