Դեպի վեր

Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները

panorama.am02/21/2020, 11:54

Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ։

«Կրկին անգամ համոզվում են ենք, որ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը տարբեր քրեական գործերով՝ կախված մեղադրյալի անձից, ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից տարբեր կերպ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Հաճախ ենք ՀՀ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լսում պնդումներ, թե իբրև իրենց համար կարևոր չէ, թե ում վերաբերյալ է քրեական գործը քննվում, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակներում, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», - նշված է հայտարարության մեջ:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը չի ապահովվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից, արդյունքում՝ նրա առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Փաստաբանները պնդում են՝ ավելին, ՀՀ պետական մարմինները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են նաև Գագիկ Խաչատրյանի՝ տարրական բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը:

Այս առումով Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որևէ բուժում չստանալու և միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետևանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, որի հետևանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել և հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը ևս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան և նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաև բուժման և առողջության պահպանման հնարավորությունից:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն և ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաև բողոքներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդ խնդիրը ներկայացրել է ՀՀ Վերաքնիչ դատարանում՝ Գ.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության ընթացքում: Ներկայացված բողոքներում պաշտպանական թիմը արձանագրել է այդ խախտումները, ինչպես նաև միջնորդություն է ներկայացրել. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներով թո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր