«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
– Երևի հասցրել եք ծանոթանալ 2020թ. բյուջեի նախագծին, ինձ հետաքրքրում է այս բյուջեի քաղաքական նշանակությունը, եթե ունի այդպիսի նշանակություն:
– Ես չգիտեմ՝ ինչ ասել է բյուջեի քաղաքական նշանակություն: 2020թ. բյուջեն համեստ բյուջե է և դրանով ինձ դուր է գալիս, այնտեղ ամբիցիոզ թվեր չեն գրել, վախեցել են: Չնայած այս տարի մի պահ ասացին, որ բյուջեի գերակատարում ունենք 2018թ. բյուջեի համեմատ, բայց այսօր նայեցի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքները, վերջին երկու ամսում բյուջեի եկամուտների կտրուկ անկում է գրանցվել: Այս տեսակետից 2020թ. բյուջեի մեջ պոռոտախոսություն չկա, բավականին համեստ բյուջե է. ավելի լավ է համեստ բյուջե ունենալ և կատարել, քան թե մեծ-մեծ բաներ գրել և չկատարել:
Ցավալի բան կա այս բյուջեի մեջ. մենք եկամտի նոր աղբյուրներ չենք գտնում: Բայց նաև պետք է ասեմ, որ առանձնապես մեծ ռեզերվներ չկան, չնայած այն ռեզերվներն էլ, որ կան, օգտագործված չեն: Ընդհանրապես եթե այսօր մի պահ կանգնեցնենք տնտեսությունը 300 միլիարդ դրամ չգանձվող փող կա: Այս տարի կգանձվի տրիլիոն չորս հարյուր հիսուն, առավելագույնը՝ տրիլիոն ութ հարյուր, նույնը եղել է նախկին իշխանության ժամանակ, ստվերային տնտեսության մասով բյուջեում փոփոխություն չի լինի, այսինքն՝ այս 300 միլիարդին ձեռք չեն տալիս, չեն մոտենում, այդպիսի նախագծում չկա, կա բյուջեի աճ՝ եկամուտների մասով 8,3 տոկոս, ծախսերի մասով աճն ավելի շատ է, որովհետև այս տարվանից մի քիչ ռեզերվ կա՝ 60-70 միլիարդ, ծախսելու են մյուս տարի՝ 11 տոկոս աճ: Քաղաքական նշանակությունը թերևս բյուջեի կառուցվածքն է. ամենաշատ աճը նախատեսված է առողջապահության ոլորտի համար՝ 21,5 տոկոս:
– Դուք ժամանակին ասում էիք՝ դրեք այդ փողը առողջապահության ոլորտում:
– Այո, բայց առողջապահության ոլորտը պատրաստ չէ այդ փողին՝ 89 միլիարդից դառնում է 109 միլիարդ:
– Ինչո՞ւ պատրաստ չէ:
– Նախարարին երբ որ հարցրեցին՝ ի՞նչ եք անելու այդ ավելացված փողը, նա մի 30 հիվանդություն նշեց, և ասաց, որ դրանք պետության հաշվին կբուժենք, այսինքն՝ եթե մի 80 միլարդ էլ ավելացնենք, մի 50 հիվանդություն էլ պետության հաշվին կբուժեն: Ես առողջապահության նախարարին կոչ կանեի փոխել կոնցեպտը. առողջապահության նախարարը պետք է հասկանա, որ նախևառաջ առողջապահությունն առողջություն է արտադրում և միայն ծախսելու տեղ չէ, ինչու է նա ոչ այնքան կողմնակից նրան, որ ասենք հիվանդություններից մեկի բուժումը հայտարարենք անվճար բոլորի համար, որովհետև և՛ հարուստն է օգտվում, և՛ աղքատը, որովհետև այդտեղ սոցիալական արդարություն չկա, դա դառնում է բեռ, ես կողմ եմ, որ առողջապահության ծախսերն ավելանան, բայց այնպիսի ծախսեր լինեն, որոնք նաև եկամուտ կբերեն, որոնք կբերեն նաև առողջապահության արդյունավետության բարձրացման:
– Ես մի քանի թվեր եմ առանձնացրել, որոնք 2020թ. բյուջեի պոզիտիվ դինամիկայի մասին են վկայում: Լսենք Ձեր կարծիքը, ենթադրում եմ, որոշ թվերի հետ չեք համաձայնի: Օրինակ՝ 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը համարվում է մեր տարածաշրջանում առաջատար ցուցանիշ:
– Աճը սխալ է: Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա տեղակալները, ո՛չ վիճվարչությունը, ո՛չ կառավարությունը չեն կարդացել էկոնոմիկայի իմ տեսությունը: Թող սա անհամեստություն չթվա, բայց այդ տեսությունը միակն է, որ երբևէ ստեղծվել է Հայաստանի պատմության ընթացքում Խորենացուց հետո: Սիրուն չի, ով լսում է, ասում է այս մարդը մեծամիտ է, բայց դա այդպես է՝ չկա այլ տեսություն: Երբ որ ՀՆԱ-ն աճում է, ազգային հարստությունը չի աճում, պետք չէ այդպիսի աճ: Օրինակ՝ այս տարվա ՀՆԱ-ն, որ աճում է, 7 տոկոսից 2 տոկոսը ավտոմեքենաների ներմուծմամբ է պայմանավորված: Ես պատրաստ եմ դասախոսություն կարդալ կառավարության համար… Բերվում է խլամ մեքենա և այն փոխանակ բարիք դառնա, դառնում է չարիք. խցանումներ են առաջնում, օդն է աղտոտվում… Չպետք է թողնել, որ ամեն տեսակի...