Դեպի վեր

Կարեն Կարապետյանի «սարոյանական» ներդրումն ու քաղաքական ուժերի մեծ լռությունը

lragir.am08/18/2017, 9:50

Կարեն Կարապետյանի «սարոյանական» ներդրումն ու քաղաքական ուժերի մեծ լռությունը

Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տարածել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի խոստման մասին՝ Արցախի սահմանամերձ գոտիներից մեկում իր ընտանիքով հիմնել 200 հեկտար նռան այգի: Արցախում կատարվող յուրաքանչյուր ներդրում խիստ անհրաժեշտ է եւ ողջունելի: Կոնկրետ Կարեն Կարապետյանի եւ նրա ընտանիքի ներդրումը դրանով, ու նաեւ Վիլյամ Սարոյանի հայտնի պատմվածքի էներգետիկայով հանդերձ տալիս է հակասական մտորումների տեղիք: Բանն այն է, որ մի կողմից խնդիրը պետք է լինի թե Արցախում, թե Հայաստանում ավելացնել ոչ թե անձնական ներդրումների ծավալը, այլ բարձրացնել ներդրումային գրավչությունն այլ ներդրումների համար, նաեւ ստեղծել հնարավորություն, պայմաններ հանրության, քաղաքացիների շրջանում ձեռներեցության եւ ստեղծագործական ներուժը իրացնելու համար: Մյուս կողմից, այդպիսի անձնական եւ ընտանեկան ներդրումները կարող են ունենալ որոշակի քաղաքական մեսիջի ազդեցություն, նաեւ ազդակ այլ ներդրողների համար: Թե գործնականում հատկապես որ տարբերակն է ունենալու այսպես ասած հաստատում, դժվար է ասել, թեեւ ցավալի փաստ է այն, որ հայկական տնտեսական տարածությունն իր գերակշռող մասով պատկանում է այս կամ այն պաշտոնյայի ընտանեկան բիզնեսին: Դրան զուգահեռ, լավ է, որ հայաստանյան «էլիտան» իր կապիտալը ներդնի հայկական տնտեսական տարածքում, ոչ թե արտահանի: Սակայն, խոշոր հաշվով, աներկբա է, որ Հայաստանն այդպիսով չի կարող լուծել հիմնարար զարգացման խնդիրներ, եւ այդ խնդիրների լուծումը կախված է նրանից, թե հայկական տնտեսությունը որքան արագ կդադարի հանդիսանալ հայկական «էլիտայի» անձնական բիզնես տարածք եւ կվերածվի համաշխարհային տնտեսա-քաղաքական միտումներին եւ տեխնոլոգիական հեղափոխությանը համարժեք եւ ինտեգրացված տնտեսական օղակի: Իսկ դա կարող է լինել միայն տնտեսական քաղաքականության մշակների մտածողութան, աշխարհայացքի, նաեւ աշխարհքաղաքական հասունության պայմաններում: Այդ ամենին զուգահեռ, Արցախում նռան այգի հիմնելու Կարեն Կարապետյանի խոստումը տվեց մեկ այլ այգու հիշատակման առիթ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր