Դեպի վեր

Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայոց ցեղասպանության մասին 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հեղինակ, ավստրալահայ գործիչ Արա Քեթիբյանի հետ

shamshyan.com04/23/2019, 6:30

Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայոց ցեղասպանության մասին 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հեղինակ, ավստրալահայ գործիչ Արա Քեթիբյանի հետ

Հայ-Ռուսական համալսարանի գրադարանում այսօր տեղի է ունեցել հանդիպում 1890-1922 թթ․ԱՄՆ-ի թերթերում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հեղինակ, ավստրալահայ գործիչ Արա Քեթիբյանի հետ:
«Մատենաշարի աշխատանքները սկսել ենք 2007թ.-ին: Մենք հավաքել ենք ԱՄՆ-ում գործող ամենանշանավոր «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post» թերթերի հոդվածները: Ամենադժվարը մեզ համար տեղանունների և անձնանունների բացատրական ցանկերը կազմելու գործընթացն էր, քանի որ հոդվածները լրիվ չէին, կտրատված էին, անունները աղավաղված էին, և մենք, օրինակ, մեկ տառի պատճառով ստիպված էինք լինում երեք ամիս ճշտել մեկ մարդու անունը»,- նշել է Արա Քեթիբյանը՝ հավելելով, որ ժողովածուի վերջին հինգ հատորը կհրատարակվի մինչև տարեվերջ:

Մատենաշարի հատորներում առկա են 1894-1896 թթ․Համիդյան կոտորածներին, Հայոց ցեղասպանությանը, Հայ Դատին, հայ-թաթարական բախումներին, Հայկական հարցին, ինչպես նաև Նյու Յորքի և Բոսթոնի հայկական գաղթօջախների կազմավորմանը վերաբերող բազմաթիվ նյութեր։ Առաջին հինգ հատորում ներկայացված է 6696 հոդված:

Իր հերթին Հայ-Ռ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր