Դեպի վեր

Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

7or.am06/26/2019, 5:24

Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը բազմաշերտ էր։ Նա պատասխանեց հանրության մեջ առկա հարցադրումներին, անգամ՝ բամբասանքներին, և տվեց քաղաքական զարգացումների իր պատկերացումը։

2–րդ նախագահի խոսքի ձևն ու բովանդակությունը կոնտրաստային ստացվեցին։ Այն կոնտրաստի մեջ էր փողոցից դեռ տուն չվերադարձած և վարչապետի կարգավիճակում արտաքին ու ներքին քաղաքական դաշտերում միտինգ անող Նիկոլ Փաշինյանի խոսքի հետ։ Երբ ռացիոնալիզմն ու պոպուլիզմը կանգնում են դեմ–դիմաց, առաջանում է լուրջ կոնտրաստ, և այդ կոնտրաստը երեկ հերթական անգամ բացահայտորեն երևաց։

Տեսակների մասին

Քոչարյանը խոսեց տեսակների տարբերության մասին ու նաև դրանով բացատրեց իր և հաղթական պատերազմի միջով անցած մարդկանց դեմ սանձազերծած արշավը, Արցախի դեմ իրականացվող քայլերը։

Նկատենք, որ բացի տեսակային տարբերությունից՝ կա նաև շատ կոնկրետ խնդիր, որը ստիպում է Փաշինյանին քաղաքական հետապնդում իրականացնել Քոչարյանի դեմ ու սրել հարաբերությունները պաշտոնական Ստեփանակերտի հետ։ Խոսքը Արցախի հետ կապված Բոլթոնի պլանի մասին է, որի շրջանակներում է փաստացի բանակցում Փաշինյանը։ Իսկ պլանն այդ նախատեսում է Արցախի հանձնում Ադրբեջանին՝ փողի ու բաց կոմունիկացիաների դիմաց։

Ի դեպ, Վաշինգթոնում տեղի ունեցած Մնացականյան–Մամեդյարով բանակցություններից հետո վերջինս տեղեկատվական արտահոսք կազմակերպեց, որ քննարկվել է հայկական զորքերի դուրսբերման հարցը։ Որքան շատ է խրվում Փաշինյանն Արցախի հարցում Բոլթոնի պլանի մեջ, այնքան ուժեղացնում է հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզը, մեծացնում է Ստեփանակերտի հետ իր լարվածությունը, շարունակում է Քոչարյանի քաղաքական հետապնդումը և խրախուսում հակառուսական հիստերիան։

Մեղրիի մասին

Անդրադառնալով Մեղրիի թեմային ու բամբասանքներին՝ Քոչարյանը պատկերավոր ձևակերպում տվեց՝ հայտարարելով, որ իր ղեկավարման տարիներին հողերը ազատագրվել են, այլ ոչ թե հանձնվել։

Եթե դուրս գանք պատկերավոր ձևակերպումների, հուզականության, մուտիլովկաների ու դեմագոգիայի շրջանակներից ու այլ տեսանկյունից մոտենանք խնդրին, ապա անհրաժեշտ է հստակություն մտցնել, որպեսզի հետագայում շահարկողները չկարողանան հիմարի տեղ դնել իրենց ունկնդիրներին։

Պարզ է, որ եթե Մեղրին Քոչարյանը, իբր, համաձայնել էր հանձնել, ապա դա նշանակում է, որ համաձայնած պետք է լիներ նաև Արցախի մյուս շրջանները հանձնել, այլապես Մեղրին Ադրբեջանին տալն անտրամաբանական կլիներ բուն Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց ցամաքով կապելու ծրագրի շրջանակներում։

Հիմա հարց` բա եթե Քոչարյանն այդ ամենին համաձայն էր, ապա ինչո՞ւ Հեյդար Ալիևը չհամաձայնեց։ Եթե նման ծրագիր եղել է, ու Ալիևը «ոչ» է ասել դրան, ուրեմն ապուշ է եղել։ Բայց մենք գիտենք, որ Հեյդարն ապուշ չէր, իսկ դա նշանակում է, որ «Քոչարյանը Մեղրին ծախում էր» ձևակերպում տվողները ստախոսներ են, իսկ այդ ստախոսներին հավատացողները՝ ապուշ։

Նախկիններին քաղաքական գնահատական տալու, տնտեսության ու թալանի մասին

Այսօր ողջ պետական համակարգը լծված է Քոչարյանի «միլիարդները» հայտնաբերելու գործին, բայց «լեռը մուկ է ծնում», այսինքն՝ քարոզչական փուչիկները պայթում են, ու Նիկոլենք մնում են իրենց հորինած «4 միլիարդ» դոլարանոց փուչիկի պայթյունի տակ։ Դրա համար էլ արտահաստիքային «կաշառատու» են գտել՝ ի դեմս Սիլվայի, ու փորձում են նոր փուչիկներ փչել, բայց դա էլ չի ստացվում, քանզի անգամ Սիլվայի թատրոնը չի ստացվում։

Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»։ Խոսքը Փաշինյանի քաղաքական ու ֆինանսական հայրերի մասին է, որոնք 90–ականներին թալանեցին Հայաստանի ամբողջ տնտեսությունը՝ մեծ մասամբ սեփականաշնորհելով այն կամ մետաղի ջարդոնի տեսքով վաճառելով Պարսկաստանում։

Փ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր