Դեպի վեր

Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում

asekose.am04/19/2019, 4:30

Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում

EurActiv կայքը հրապարակել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում նախկին նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության չարաշահման համար:

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,- գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:

Քոչարյանը նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի անզուսպ պոպուլիզմի քննադատը լինելու համար:

«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է Քոչարյանը:

Քոչարյանը կասկած է հայտնել, թե Փաշինյանը, որն այն ժամանակ այդպես համառորեն փորձում էր տապալել կառավարությունը, հիմա կհարգի և կպահպանի օրենքի գերակայությունը:

«Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգի տապալման» համար՝ չնայած, որ այս մեղադրանքի իմաստը պարզ չէ ո՛չ ինձ, ո՛չ փաստաբաններիս, ո՛չ էլ հանրության լայն շրջանակների համար: Մենք կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու զինված ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ շփում չի եղել:

Երևանում բանակի դերակատարումը եղել է կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք որպես այդպիսին ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,-գրել է անազատության մեջ գտնվող նախկին ղեկավարը:

Ըստ Քոչարյանի՝ դժվար է վստահել մի մարդու, որն իր հանրային ելույթներում չեզոքության համար անամոթաբար շանտաժի է ենթարկում և սպառնում է դատավորներին:

«Կարո՞ղ եմ վստահ լինել, որ նա չի միջամտի իր «քաղաքական նեմեսիսի» համար սարքված դատավարության ընթացքին: Ո՛չ, չեմ կարող: Իսկ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով: Եթե ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր