Դեպի վեր

Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին

armtimes.com04/19/2019, 6:18

Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին

Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 ժամից ավելի շարունակում է պատասխանել օգտատերերի հարցերին:

Հարցերից մեկն այն մասին էր, որ եթե Սերժ Սարգսյանը դեռեւս մեղադրյալ չէ ոչ մի քրեական գործով, ապա ինչպե՞ս կարելի է խոսել արդարադատության մասին:

«Տեսեք, դուք գիտեք, որ այսօր կալանավորված են գեներալ Մանվել Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ են գտնվում նախկին նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, շատերը անցնում են տասնյակ քրեական գործերով, անգամ կան ներկա պաշտոնյաներ, կան հարուցված տասնյակ քրեական գործեր: Մեր առաջ մենք խնդիր չենք դրել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործ հարուցենք: Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր:

Տեսեք, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորում էին, ես Ղարաբաղում էի, այդ օրերին ասում էին, որ հերոս են ձերբակալել, որ Հայաստանի մեջքն են կոտրում եւ այլն, բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ պարզվեց: Ես ասում եմ սկզբունքը, որ ոչ մեկը արտոնյալ չի լինելու օրենքի առաջ: Կարեւոր է այստեղ մեկ այլ բան. կմեղադրվի, թե ոչ Սերժ Սարգսյանը, բայց կա այս հարցի տակ տողատակ՝ կարողա՞ դուք Սերժ Սարգսայանի հետ թաքուն պայմանավորվածություն ունեք:

Ես ասեմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ մտնել. Սա եկեք մեկընդմիշտ արձանագրենք: Ես քննիչ կամ դատախազ չեմ: Այն պահին, երբ քրեական գործ հարուցելու հստակ հիմքեր լինեն, որեւէ արգելք չի լինի: Եթե ես որեւէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենամ, սա կնշանակի, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլեւ իմ ապրած կյանքը:

Օրինակ հյուսիս-հարավի գործով արդեն քանի ամիս է գործ է հարուցված: Ենթադրվու՞մ է, որ այստեղ մեղադրյալներ կլինեն պաշտոնյաներ, միանշանակ այո, որովհետեւ նմանօրինակ չարաշահումներն առանց պաշտոնյաների ներգրավվածության հնարավոր չէ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր