Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, բացելով արտահերթ նստաշրջանը, շնորհավորել է պատգամավորներին հունիսի 30-ին նշվող պառլամենտարիզմի միջազգային օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ անձնական կյանքում ու օրինաստեղծ աշխատանքում: Նստաշրջանը մեկնարկել է երդման արարողությամբ.
Հիմք ընդունելով հունիսի 15-ին պատգամավոր Հովիկ Ջիվանյանի հրաժարական տալու մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով՝ դադարել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները: ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով հերթական հաջորդ թեկնածու Վիգեն Հարությունյանը:
Վերջինիս երդման արարողությունից հետո խորհրդարանն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և կառավարության անդամների մասնակցությամբ խորհրդարանը քննարկել է ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած՝ Արցախի Հանրապետության 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Անադրադառնալով մշտական հանձաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումների արդյունքներին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, ստացել են շուրջ 60 հարցադրում և առաջարկություն:
Շարունակելով քննարկումը՝ 2019թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության մասին եզրակացություն է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահը՝ այն գնահատելով դրական:
Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացրել նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արթուր Հարությունյանը և Սեյրան Հայրապետյանը:
Մտքերի փոխանակությունից հետո բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություները:
Եզրափակելով քննարկման արդյունքները՝ պատգամավորների հնչեցրած մտահոգություններին ու հարցադրումներին է անդրադարձել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ընդգծելով, որ կառավարությունն հաշվի է առնելու կառուցողական առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում նաև տրվելու են պարզաբանումներ:
Ձայների 25 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ԱՀ 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների գծով 117,982,025.2 հազ ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 111,818,7...