Դեպի վեր

«ՌեԱնիմանիա»-ն այս տարի ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ

armenpress.am10/22/2019, 12:48

«ՌեԱնիմանիա»-ն այս տարի ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ

Երևանում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: Հանդիսավոր բացման արարողությունը նախատեսված է «Մոսկվա» կինոթատրոնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշեց, որ այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն տարբեր անվանակարգերում: Ժյուրիի կազմում ընդգրկված են արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետները:

«Մեկ շաբաթ մեզ սպասվում է հետաքրքրիր ծրագիր հետաքրքիր ֆիլմերով: Այս տարիների ընթացքում անիմացիոն ֆիլմերի, պատկերապատման ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում, տեսնում ենք, որ նոր նախագծեր, նոր նախաձեռնություններ են ի հայտ գալիս: Ունենք սերունդ, որը լուրջ ասելիք ունի, ինչը կարևոր է: Մեր խնդիրն է հնարավորություն տալ տաղանդավոր, ասելիք ունեցող սերնդին»,-ասաց Վրեժ Քասունին:

Փառատոնին ներկայացվելու են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից: Կինոփառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ շեշտը դրվել է ոչ թե քանակի, այլ որակի վրա: Ֆիլմերը միջազգային հարթակներից են, երկուսը՝ մասնակցել են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցութային ծրագրին:

«Փառատոնում ներկայացվելու են բավական թարմ ֆիլմեր, որոնք անդրադառնում են տարբեր թեմաների, խնդիրների: Վստահեցնում ենք, որակն ապահովված է լինելու: Ուզում եմ ընդգծել, որ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներկայացված են նաև մեր տեղացի հայ երիտասարդ անիմատորների աշխատանքները, ինչը կարևոր է»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը:

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Երևանում Գյոթե կենտրոնի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր