Դեպի վեր

«Երեկ ուղղորդված մարդիկ են եղել, մենք ունենք տվյալներ, որ արդեն փոխանցել ենք ոստիկանություն». թաղապետ

azatutyun.am03/15/2019, 12:30

«Երեկ ուղղորդված մարդիկ են եղել, մենք ունենք տվյալներ, որ արդեն փոխանցել ենք ոստիկանություն». թաղապետ

Ըստ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի, երեկ Ազատության հրապարակում միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։

«Մենք ունենք տվյալներ, որ արդեն փոխանցել ենք ոստիկանություն, որովհետև ուղղորդված մարդիկ են եղել։ Կողքի սրճարաններում արդեն զանգեր են ստացել, մոտեցել են, կամերաներն ուսումնասիրում են, արդեն հարուցված է գործ՝ խուլիգանության հոդվածով, որովհետև եղել են վիրավորանքներ՝ թե՛ մեր աշխատակիցների հանդեպ, թե՛ այլ ցուցարարների, որոնք եկել էին մեզ աջակցելու, թե՛ ոստիկանության աշխատողների նկատմամբ։ Մեր ամեն ինչը եղել է համաչափ, ոստիկանությունն աշխատել է համաչափ։ Վիդեոները նայեք, աղջիկներին, դպրոցականներին տրակտորի դեմ են բերել, կանգնացրել, թող սեփականատերերը գային, զրուցեին մեզ հետ, ոչ թե դնեին մենեջերների վրա, մատուցողներին՝ էդ աղջիկներին բերեին, գցեին առաջին պլան», - ասաց Մնացականյանը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք քաղաքային իշխանությունները բավարար ուսումնասիրություն են արել՝ պարզելու, թե քանի աշխատատեղ է վերացվում, այլընտրանք ստեղծվե՞լ է այդ մատուցողների համար, հավաքագրե՞լ են տվյալներ, թե քանի հոգի է գործազուրկ մնալու, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. - «Համարենք, որ մոտավորապես ունեն 100 աշխատող, բայց փաստացի գրանցված են 12-ը, չորս սրճարանում, եթե չեմ սխալվում, գրանցված է 12 աշխատակից։ Այսինքն՝ մենք կարող ենք կասկածել, օրինակ, պետության հետ հարաբերվելիս հարգանք չեն ցուցաբերել, երկրորդը՝ Կասկադ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր