Դեպի վեր

Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան «Հայաստանի Փոքրիկ երգիչներ»- ի շենքի պատի փլուզման համար

armenpress.am01/12/2019, 9:36

Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան «Հայաստանի Փոքրիկ երգիչներ»- ի շենքի պատի փլուզման համար

Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում տեղի ունեցած փլուզումից հետո երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան: Նա կարծում է, որ այս հարցում պատկան մարմինները պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը և բացի պահակից այլ մարդ ներսում չի եղել, ով էլ, բարեբախտաբար, հասցրել է արագ դուրս գալ շենքից»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 2018-ի նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենք, ինչից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը լուծում են առաջարկել:

«Այն պատը, որ այժմ փլուզվել է, ամրացնելու համար Էլոյանը շատ լավ լուծում առաջարկեց և մենք համաձայնություն տվեցինք: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ինձ ասաց, որ երեք օրում հնարավոր է այդ պատն ամրացնել»,- նշեց Հեքեքյանը:

Նրա խոսքով՝ և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն տեղյակ են դեպքի մասին:

Անդրադառնալով երգչախմբի դասընթացներին համերգային շրջագայություններին՝ նա նշեց, որ արդեն մի քանի ամիս է ինչ դադարել են դասերն անցկացնելը:

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին ելույթ ունենալուց հետո մենք դադարել ենք դասերն անցկացնելը: Պետք է Իսրայել գնայինք շրջագայության՝ հրաժարվել ենք, այժմ հրա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484486.5
EUR547.5553
RUR7.267.36
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր