Դեպի վեր

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյան

panorama.am05/23/2019, 11:24

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:

Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի աշխատանքների մեկնարկի առթիվ: Նա ընդգծել է, որ 2000-ականների սկզբին իր դերակատարումն է ունեցել ֆորումի ստեղծման աշխատանքներում: «Ես կարող եմ այս ֆորումն անվանել ինստիտուտ, որը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն լրագրողական միջավայրի, այլև ընդհանրապես եվրասիականության հասկացության ու ողջ մեդիայի վրա:
Երբ մտածում եմ Եվրասիական մեդիա ֆորումի մասին, բնականաբար, մտքիս գալիս են երկու-երեք գաղափարներ, հասկացություններ: Դրանցից առաջինը կոչվում է Եվրասիա: Ի՞նչ է Եվրասիան: Այն ոչ միայն աշխարհագրություն է, այլև մեծ պատմությունն է քաղաքակրթությունների, որոնք ծնվում էին հազարամյակներ առաջ: Դրանցից որոշները չապրեցին մինչև մեր ժամանակները, իսկ որոշներն այսօր դարձան իսկապես հզոր քաղաքակրթություններ»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Եվրասիան այսօր աշխարհում տեղի ունեցող մեծ զարգացման ու իրադարձությունների կենտրոնն է:

«Երբ խոսում ենք Եվրասիայի մասին, չենք կարող չմտածել Ղազախստանի մասին, քանի որ այն այսօր ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական ու տնտեսական առումով գտնվում է հենց կենտրոնում: Իզուր չէ, որ հենց այստեղ են ծնվել տնտեսական համագործակցության մասին գաղափարները, որոնք իրականություն դարձան հետխորհրդային տարածաշրջանում: Իրականություն է դարձել Եվրասիական տնտեսական համագործակցությունը, որը, հուսով ենք, կդառնա ևս մեկ կամուրջ՝ ծառայելու այն գլխավոր նպատակին, որի մասին մտածում ենք: Դա ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխադարձ բարեկամությունն է: Եվ ես ուզում եմ տեսնել այն օրը, երբ Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Եվրամիությունը լուրջ բանակցություններ կսկսեն խորը համագործակցության մասին»,- ասել է Հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է երկրորդ հասկացությանը՝ մեդիային՝ նշելով, որ մեդիայի գաղափարը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել: «Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին:

Կարծում եմ, որ Եվրասիական մեդիա ֆորումի ապագան իրական մեդիան է, այն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր