Դեպի վեր

Իշխանական պատգամավորներն անխնա քննադատում են Ռոբերտ Քոչարյանի հոդվածը

azatutyun.am11/8/2019, 5:42

Իշխանական պատգամավորներն անխնա քննադատում են Ռոբերտ Քոչարյանի հոդվածը

«Վատ սցենարները մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին», - ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր «Սպուտնիկ Արմենիա» կայքում հրապարակված Ռոբերտ Քոչարյանի հոդվածին:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող և հունիսի 25 - ից կալանավայրում գտնվող Քոչարյանն իր հոդվածում իշխանություններին մեղադրել է արևմտամետ լինելու, ղարաբաղյան հարցում բանակցային դիրքերի թուլացման, հայկական կողմի սխալների համար՝ նկատելով, որ Ադրբեջանը զինվում է, իսկ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր:

«Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների», - հարցադրում է անում Ռոբերտ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանի արձագանքը․ - «Բացարձակ ցանկություն չունեմ մեկնաբանեմ Ռոբերտ Քոչարյանի գրած նյութերը, բայց մի բան կարող եմ ասել՝ Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի իր կյանքի ինչ-որ հատվածում սկսի լավ սցենարների մասին խոսել: Վատ սցենարները մենք տեսել ենք իր կառավարման տարիներին, և մենք ուզում եմ, որ նոր Հայաստանը առաջնորդվի լավ սցենարներով և հասնի այնպիսի ուժի, որ միշտ պարտադրի լավ սցենարներ Հայաստանի Հանրապետության համար: Եվ եթե ինքը պատկերացնում է, որ Հայաստանը ընդամենը շարժվում է մեկ վեկտորի ուղղությամբ, չարաչար սխալվում է: Հայաստանը, իր անվտանգության համակարգը ըստ էության շարժվում է այն ուղղությամբ, որը միայն ավելացնում է նրա կարողությունները»:

Ռոբերտ Քոչարյանն իր հոդվածում Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Դուշամբեի հանդիպումով Վիեննայի և Սանտկ Պետերբուրգի պայմանավորվածությունների չեղարկման համար, հայտարարում է, որ բարդ հարաբերություններ են Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավերի միջև, կարծիք է հայտնում, որ թուլացել են
մեր բանակցային դիրքերի թուլացումը՝ հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով:

«Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի` պետությունների տարածքային ամբողջականության հարթություն», - գրել է Ռոբերտ Քոչարյանը:

Այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ - «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը թող նախ պատասխանի՝ Մեղրիի խնդիրը ե՞րբ առաջացավ, Մեղրիի հարցի քննարկումը: Այդ ժամանակ մենք, ըստ էության, շատ վտանգավոր եզրի վրա ենք քայլել և փառք Աստծու, որ մենք չեն հայտնվել այդ ծուղակի մեջ: Իսկ մնացածը թող չանհանգստանա․ Հայաստանը և Արցածը միասնական անվտանգության համակարգի մեջ են և միասնաբար կգտնեն լուծումներ իրենց և՛ տարածքային ամբողջականությունը պահելու, և՛ հասնելու այն վերջնական նպատակին, որին մեր ժողովուրդը իր պայքարի արդյունքում կառուցելով գնում է առաջ»:

Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ եթե այս հոդվածի հեղինակը հայտնի չլիներ, դրա բովանդակությունից կարելի էր կարծիք կազմել, որ ադրբեջանցի քաղաքական գործիչ կամ վերլուծաբան է հեղինակը․ - «Կարելի է թերևս որպես բանսարկություն բնորոշել, որովհետև ես երբեք չէի սպասի, որ որևիցե հայ քաղաքական գործիչ, առավել ևս Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կարող է ինքը բերել ադրբեջանահաճո փաստարկներ»:

Ին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր