Դեպի վեր

«Երբ ազատ տղաներ էինք, մեր շուրջը շատ աղջիկներ էին պտտվում». ռոմանսների Արսենը՝ Հայկոյի, կնոջ խոսքի եւ նոր երգերի մասին

bravo.am11/12/2022, 1:06

«Երբ ազատ տղաներ էինք, մեր շուրջը շատ աղջիկներ էին պտտվում». ռոմանսների Արսենը՝ Հայկոյի, կնոջ խոսքի եւ նոր երգերի մասին

Երգիչ Արսեն Գրիգորյանը կամ, ինչպես նրան սովոր են դիմել իր երաժշտության սիրահարները՝ ռոմանսների Արսենը, այս շրջանում ստեղծագործական բուռն փուլում է։ Նա արդեն երկու տեսահոլովակ է ներկայացրել, որոնցից մեկը նվիրել է սիրելի ընկերոջ՝ Հայկոյի հիշատակին։ «Հավերժ սիրո երգչի», պատերազմական իրավիճակում երաժշտության դերի եւ փոքրիկ երաժիշտներ կրթելու մասին ենք զրուցել Արսենի հետ։Երգերը շատ են, ծրագրերը՝ մեծ

Թեեւ տեսահոլովակներ քիչ եմ նկարահանում, բայց երգերս շատ են: Այս տարի առաջինը տեսահոլովակով ներկայացրել եմ «Իրարով» երգը: Իմ ամենից ուժեղ ստեղծագործություններից մեկը՝ «Բարով մնաք, տարիները», հոլովակ դեռ չունի, բայց աուդիո տարբերակով հրապարակել եմ յութուբյան իմ ալիքում: Կնոջս հետ երգ ենք պատրաստել մեր դստեր մասին՝ «Իմ Ինես», որը շուտով կներկայացնենք։



Ունեմ նաեւ երկու նոր նախագիծ, որոնցից մեկը կոչվում է՝ «Փառք տղերքին»։ Երգն այսպիսի տողեր ունի՝ «Փառք, անվերջ փառք մեր կողքին ապրող ու հավերժի գրկում գտնվող հերոսներին»։ Այն նվիրել եմ պատերազմում զոհված մեր անմահ հերոսներին եւ այն հերոսներին, որոնք մեր կողքին են։

«Երաժշտության շնորհիվ երջանիկ եմ»

Ինձ պարզապես երջանիկ մարդ եմ համարում, որ հնարավորություն ունեմ զբաղվելու սիրելի աշխատանքով։ Չեմ պատկերացնում ինձ որեւէ այլ ոլորտում: Կինս միշտ ասում է՝ «Աստված քեզ ստեղծել է այս գործի համար»։ Եթե երաժշտական դպրոցում երեխաները քեզ սիրում են, ուրեմն՝ իրենց շատ բան ես սովորեցնում։ Իմ երգերով մարդիկ երջանկանում են, ընտանիքներ են կազմում։ Կշարունակեմ ստեղծագործելը, նոր երգեր ստեղծելը, ինչպես սկսեցի 1999 թվականին։

5


«Հավերժի սիրո երգիչը»՝ Հայկոյի հիշատակին

Սեպտեմբերի 29-ին՝ նրա մահվան տարելիցին, եղավ երգի պրեմիերան։ Այն գրվել էր տարվա սկզբին, երաժշտությունը՝ անցած տարի։ Բառերը գրելիս շատ եմ օգտվել Հայկոյի երգերից՝ «Սիրո հավերժ քաղաք», «Մի խոսքով», «Հետ նայիր ու տես», «Վերեւ»։ Իրար հետ 22 տարի նույն նավի մեջ էինք։ Շատ ցավալի էր ինձ համար իր կորուստը, Վարդուհի Վարդանյանի կորուստը. իրենք մարդիկ էին, որոնք իրենց շրջապատը լույսով էին լցնում։ Փորձել եմ այնպիսի երգ գրել, որ եթե նա լիներ, իրեն դուր գար:



«Ազատ տղաներ էինք եւ մեր շուրջը շատ կանայք էին պտտվում»

Հայկոյի հետ ունեցած պատմությունները շատ են եւ դեռ այն տարիքից, երբ ազատ տղաներ էինք ու մեր շուրջը շատ աղջիկներ էին պտտվում։ Իրար հետ ստեղծագործական շատ փուլեր ենք անցել։ Ես նրա համար հեղինակել եմ «Քեզ չեմ մոռանա» երգը. իմ միակ երգն է, որ իր համար եմ գրել։

Հայկոն շատ հետաքրքիր բնավորություն ուներ. երբ որեւէ բան շատ էր ազդում իր վրա, ջղայնանում էր, բայց չէր ուզում ընդհարում լիներ, խոսքին հետաքրքիր մոտեցումներ էր տալիս։ Մի անգամ խոսքի մեջ իրեն «արա» էին ասել, չէր կարող ուրիշ ձեւ պատասխանել, իրեն հատուկ ժպիտով ասել էր՝ «Արան դու ես, ախպերս»։ Հա՛մ զրուցակիցն էր հասկացել, որ պետք է զգաստանա, հա՛մ էլ ինքն էր թեթեւացել։

«Երգեր գրելիս սկզբու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր