Դեպի վեր

Ապրիլյան պատերազմի փոքրիկ հերոսները. գողացված մանկություն

armenpress.am04/7/2020, 4:36

Ապրիլյան պատերազմի փոքրիկ հերոսները. գողացված մանկություն

Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլ 1-ի լույս 2-ի գիշերը սանձազերծած պատերազմի ընթացքում թշնամու հարձակման թիրախում ոչ միայն ԼՂՀ մարտական դիրքերն էին, այլ՝ դպրոցները, երեխաները: Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ, այդ թվում՝ միջազգային իրավունքի առանձնակի պաշտպանության տակ գտնվող անձի՝ երեխայի մահ:

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակչուհի տիկին Ամպերինան հիշում է, որ առաջին կրակոցները ծանր հետևանքներ են թողել թոռների վրա՝ «Ամսի 2-ին՝ ժամը 3-ին, էնպես էին ռմբակոծում՝ պատուհաններն էլ էին շարժվում... Երեխան էնպես էր դողում… Դրանք ո՛չ Աստված ունեն, որ… Իբր 23 տարի հրադադար է եղել: Չի՛ եղել: Երեխանները անընդհատ ձայնը լսել են, ձայնը քիչ էր, հիմա էլ անօդաչու սարքերն են: Երեխաները դուրս են գալիս, նայում, ասում են՝ ռումբ ա քցում: Տենց մեծանալ կլինի՞»:

Արցախի Թալիշ գյուղից հետո որպես ռազմական գործողությունների հերթական թիրախ էր ընտրված Զորավանի (Ներքին Ճարտար) դպրոցը: Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, կիրառելով խոշոր տրամաչափի հրետանային միջոցներ, հրթիռահրետակոծել է Զորավանի (Ներքին Ճարտար) դպրոցը, որի հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղարշակ Գրիգորյանը, վիրավորվել դպրոցի ևս 4 աշակերտ:

Դպրոցը որպես թիրախ ընտրելու պլանավորված քաղաքականության մասին խոսում են մի շարք հանգամանքներ: Սպանված երեխայի մայրը " target="_blank">պատմում է. «Միշտ անօդաչու սարքերը նկարում են: Կար ինչ-որ զենքի տեսակ, որը որ դրված էր շենքից քիչ հեռու, որով խփում էին այդ անօդաչուների վրա: Գիտենք, որ նկարվում է տարածքը, նույնիսկ մի պահ չէինք թողնում, որ երեխաները բակում կանգնեն, կամ մեծ խմբով դուրս գան, շրջեն: Վախենում էինք, որ կարող է թիրախում հայտնվեն: Իրենք գիտեն դպրոցի տեղը, շենքերի տեղը: Մեկ օր առաջ դրանից էլի նկարվում էր, որովհետև երեխաները անընդհատ դրանից էին խոսում, որ երկնքում տեսել են անօդաչու»:

Այդ օրը սովորականի պես դպրոց ուղևորվող Գոռ Հարությունյանը հիշում է, որ դպրոցի բակ հասնելուց քիչ անց անսպասելի արձակված արկի պայթյունից հետո կորցրել է գիտակցությունը: Գիտակցության գալուն պես սկսել է վազել, սակայն հիշել է, որ նման դեպքերում թաքնվում են նկուղներում և ուղղությունը փոխել: Պատմում է, որ հետ գնալիս տեսել է Վաղարշակին՝ կոկորդը ձեռքով բռնած, կանգնած: «Ասում եմ՝ ինչ ա եղել, խի չես փախչում, բա որ նորից խփեն, չի կարում խոսի: Հետո նորից որ ասում եմ՝ էտ ինչ ա եղել, կարող ա՝ վիրավոր ես, սենց ցույց ա տալիս: Հետո, որ ուզում էր ասեր՝ մամա, պապա, բերանը բացում, փակում էր, բայց չէր կարում խոսել»,- հիշում է Գոռը:

Երեխան այնուհետև օգնել է ընկերոջը փախչել, պատսպարվել պատուհանի տակ, որից հետո օգնություն է խնդրել մոտակայքում գտնվող տղամարդկանցից՝ Վաղարշակին օգնելու նպատակով: Ընկերոջը օգնել շտապող Գոռը չի հասկացել նույնիսկ, որ ինքը ևս վիրավոր է. «Երեխաս՝ ձեռքերն արնաթաթախ, մոտենում է ինձ, ասում՝ մամ, մի անհանգստացիր, ես լավ եմ, գնա Գայանեին օգնիր, Վաղարշակի վիճակն է լուրջ»,- " target="_blank">պատմում է Գոռի մայրը՝ Թամարա Հարությունյանը:

Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոցում վիրահատական միջամտությամբ Գոռի դեմքից և աչքի միջից հեռացրել են արկի բեկորները: Ընկերոջ մահը տեսած պատանին որոշել է՝ իր հայրիկի օրինակով սպա է դառնալու՝ հայրենիքի սահմանները, ընկերներին պաշտպանելու նպատակով: Նա համոզված է, որ պատերազմը վերսկսվելու պարագայում չեն փախչելու և հպարտորեն նշում է՝ «հայրս և զինվորները կպաշտպանեն»: Փոքրիկ, բայց ընկերոջ կորս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր