Դեպի վեր

Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն XII դարի տաճարի տարածքում

newsarmenia.am10/2/2018, 6:36

Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն XII դարի տաճարի տարածքում

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, հավանաբար, կհուղարկավորեն Փարիզի մոտակայքում գտնվող Մոնֆոր լ'Ամորի կոմունայում, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

Ֆրանսիական ԶԼՄ–ները հայտնում են, որ Ազնավուրն անձամբ է ցանկացել, որպեսզի իրեն հուղարկավորեն այնտեղ։ Մոնֆոր լ'Ամորի կոմունայում գտնվում է շանսոնյեի տներից մեկը, որտեղ նա հաճախ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ։ Լրատվամիջոցները, սակայն, չեն նշում հուղարկավորության ամսաթիվը։

Միաժամանակ, Europe1 ռադիոկայանի հաղորդմամբ, Ելիսեյան պալատը քննարկում է հոկտեմբերին Երևանում արարողակարգի կազմակերպման հնարավորությունը, որի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի մեծանուն շանսոնյեի հիշատակին։ Այդ միջոցառումը կարող է նվիրված լինել Երևանում հոկտեմբերի 11–12–ը նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացմանը, որին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Մակրոնի հետ Երևան պետք է այցելեր նաև Ազնավուրը։

Загружается новость ... "Лево"
Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր