Դեպի վեր

ՊԵԿ-ն ամփոփել է Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավորման 100 օրը

armenpress.am09/24/2020, 9:00

ՊԵԿ-ն ամփոփել է Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավորման 100 օրը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ֆիլմ-հաշվետվություն՝ ամփոփելով Կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԵԿ-ի տարածած հաշվետվությունը.

«ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը, ով մինչ այդ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում համակարգել է կոմիտեի իրավական գործառույթների ստորաբաժանումների աշխատանքը: Պետական եկամուտների կոմիտեն, երկրի համար դժվար շրջափուլում, շարունակում է կյանքի կոչել նախանշված բարեփոխումներն՝ արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: Համակարգի առջև դրված խնդիրները նույնն են, ակնկալիքները՝ նույնպես, առավել ևս համավարակի պայմաններում. ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը, բարելավել ծառայությունները, շարունակել աջակցությունը տուժած ոլորտներին և տնտեսվարողներին:

ՊԵԿ նոր նախագահի գլխավորությամբ վերջին 100 օրերի ընթացքում բյուջեի եկամուտների ապահովմանը զուգահեռ՝ ՊԵԿ-ին հաջողվել է նաև նվազեցնել պետության պարտքը հարկ վճարողների հանդեպ: Գործընթացը շարունակական է, արդյունքը՝ դրական, ինչու չէ, ռեկորդային՝ վերջին տասնամյակների համար. օգոստոսի 1-ի դրությամբ այն նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ պարտքը նվազել է 67.3 մլրդ դրամով կամ 48.5%-ով։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել կոմիտեի 2019թ. հաշվետվությունը:

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ռազմավարական ծրագիրն ուղղված է հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նախորդ տարվա ծրագրին ավելացել է 14 նոր միջոցառում:

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գնահատականն է:

Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ կենտրոնի շինարարության գործընթացը կոմիտեի ղեկավարի ամենօրյա հսկողության ներքո է և աշխատանքային առաջին այցը հենց այստեղ էր, առաջնահերթ պահանջով՝ շինաշխատանքների արագ և բարձր որակ:

Հետևողական աշխատանքի արդյունքը՝ կարճ ժամանակ անց. Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Կառույցի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար, վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Աշխատանքային 100 օրվա օրակարգում է նաև շրջայց Հյուսիսային մաքսատուն-վարչություն, Բավրայի մաքսակետ-բաժին. ստորաբաժանումներում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով:

Հաջորդ քայլը՝ Բագրատաշենի մաքսային-կետ բաժինն է. կոմիտեի ղեկավարն այստեղ հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը: Քաղաքացիներին սպասարկել արագ և որակով՝ բացառելով հնարավոր դժգոհությունները. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է տեղում:

Վերջին 100 օրերի ընթացքում մաքսային ծառայությունը շարունակել է COVID-19-ով պայմանավորված արտակարգ միջոցառումները։ Ի կատարումն ՀՀ պարետի հանձնարարականների, բոլոր ուղղություններով վերանայվել են մաքսային մարմինների գործառույթները, ապահովվել է շուրջօրյա պատշաճ մաքսային հսկողություն: Մեղրիի սահմանային կետում իրականացվել են մաքսային հսկողության աննախադեպ միջոցառումներ: Տնտեսվարողների կրած վնասները մեղմելու նպատակով ազատականացվել է ստացողի պահեստում ապրանքների պահպանման գործընթացը:

Եվս մեկ կարևոր հարց, որ ստացել է իր լուծումը. մշտական բնակության՝ Հայաստան տեղափոխվող անձինք օգտվում են անձնական, օգտագործված ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Կոմիտեն գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց է հրապարակել: Արտոնությունից օգտվել են տասնյակ մարդիկ։

Ոչ պակաս կարևոր է հաջորդ քայլը. մեր քաղաքացիներն արդեն կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց թույլատրվող փաստաթղթի՝ որոշակի պայմաններով:

ԵԱՏՄ շրջանակում երկարաձգվել է Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը: Որոշումն ուժի մեջ է հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: Հունիս-օգոստոս ամիսներին շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի ներմուծման մաքսատուրքի գումար է վերադարձվել ներմուծողներին:

Մաքսայինի օրակարգում են նաև նոր նախաձեռնություններ. օրինապահ հարկ վճարողներին ոչ միայն հարկային, այլև մաքսային բարելավումներ և պարզեցումներ են սպասվում ներմուծված ապրանքների ձևակերպման և բացթողման փուլերում: Խելացի ռիսկերի կառավարման միջոցով վերահսկելի կլինեն բարձր ռիսկային խմբի ֆիզիկական անձանց սահմանահատումները:

Հաջորդիվ. վերջին 100 օրերի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերակառուցվել են տեղեկատվական շտեմարանները, տեղի է ունեցել աշխատանքի օպտիմալացում, նոր շտեմարանի կառուցում, էլեկտրոնային ծառայությունների՝ անուղղակի հարկերով հարկման նախաձեռնում: Առաջին անգամ ՊԵԿ-ը հեռավար քննարկման հարթակի շուրջ է հավաքել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook և այլոք։ Հարկային ծառայության Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածների մշակում, շրջիկ ՀԴՄ-ների գրանցման հնարավորություն, ՊԵԿ վերլուծական գործիքակազմի ընդլայնում, Մեծածավալ տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործում օրակարգային հարցերով: Այս և այլ միջոցառումներով ՊԵԿ-ը շարունակում է լինել թվայնացման ոլորտում պետական կառավարման համակարգի առաջամարտիկը: Եվ ոչ միայն. ՊԵԿ–ը առաջ է քաշել ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային միասնական հարթակի գաղափարը. թե ինչ է իրենից ներկայացնում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիտորինգի համակարգը և ինչ կտա այն անդամ երկրներին` իրազեկման ֆիլմի ձևաչափով Կոմիտեն ներկայացավ ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի սեպտեմբերին կայացած նիստում:

ՊԵԿ-ը խստացնում է հսկողությունն առանց ՀԴՄ-ի գործող հարկ վճարողների նկատմամբ. հունիս-օգոստոս ամիսներին արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 2871 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման խոչընդոտները քննարկվել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը:

Ինքնաշխատ համակարգի շրջանակում՝ տնտեսվարողների ամենօրյա մշտադիտարկում՝ հայտարարագրված հարկերը ճշգրտելու նպատակով: Կոմիտեն հետևողական է ստվերի կրճատման նախաձեռնություններում. առաջին անգամ իրականացվել է հարկ վճարողների մոտ առկա, ինչպես նաև ոլորտային հնարավոր ռիսկերի անձնագրավորում, մշակվում է դրանց չեզոքացման ճանապարհային քարտեզը։

Հար­կային և մաքսային կարգապահության բարելավման ռազմա­վարությամբ նախատեսվում են իրականացնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկային վարքագծի ուսումնասիրություն և պատճառների վերհանում, վերլուծություն ու դրանց համապատասխան ռիսկերի մեղմման մեխանիզմների սահմանում: Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով TADAT-ի մեթոդա­բա­նությամբ ներկայումս ՊԵԿ ներքին ռեսուրսներով արդյունավետության գնահատում է արվում։

Արագ և որակյալ սպասարկումն առաջնահերթություն է նաև հարկային բլոկում. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է հարկ վճարողների սպասարկման բաժիններ կատարած աշխատանքային այցերի ժամանակ:

Համավարակով պայմանավորված՝ հարկ վճարողներին որոշ ծառայություններ դեռևս միայն էլեկտրոնային եղանակով են մատուցվում: Օնլայն հարթակում են դիմումները, դրանց ընթացքին հետևելը:

petekamutner.am կայքում. ստեղծվել է նոր բաժին` որոնման ճկուն համակարգով՝ Հաճախ տրվող հարցերով ու պատասխաններով: Շտեմարանում իրազեկման մոտ 70 թերթիկ կա և անընդհատ համալրվում է:

ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր