Դեպի վեր

Բոլորն էլ գեղեցիկ են, բայց կարեւորվում է ասելիքը. «Միսս Տիեզերքի» հայաստանյան ներկայացուցչի ուղերձը պատերազմի մասին էր

armtimes.com05/17/2021, 9:24

Բոլորն էլ գեղեցիկ են, բայց կարեւորվում է ասելիքը. «Միսս Տիեզերքի» հայաստանյան ներկայացուցչի ուղերձը պատերազմի մասին էր

Մայիսի 16-ին կայացավ «Միսս Տիեզերք 2020»-ի միջազգային գեղեցկության մրցույթը (անցյալ տարի համավարակի պատճառով այն հետաձգվել էր): 69-րդ միջազգային գեղեցկության մրցույթն այս տարի անցկացվում էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:

Հեղինակավոր մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում: Մեր երկիրը ներկայացնում էր 22-ամյա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը: Մրցույթում Մոնիկան շքեղ ելույթ ունեցավ թե լողազգեստի, թե տարազի եւ թե երեկոյան զգեստի փուլերում: Սակայն, մեր հայուհին չընդգրկվեց Top-20-ում:

«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Տիեզերքի» հայաստանյան կազմակերպիչ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրեց՝ Մոնիկան արել է ավելին, քան հնարավոր էր. «Մոնիկան 100 պլյուս գնահատական է ստանում»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեին մեր մասնակցից, եւ արդյոք նման ելքի էին պատրաստ, Հարությունյանն ասաց. «Ցանկացած արդյունքի էլ մենք պատրաստ էինք, քանի որ սա «Միսս Տիեզերքն» է հավաքվում են աշխարհի բոլոր երկրների լավագույնները: Քանի որ մրցույթի 69-րդ տարին էր, շատ երկրներ արդեն տասնյակ անգամ մասնակցել են, խաղի կանոններին տիրապետում են, հազարավոր աղջիկներ են իրենց դիմում, ընտրությունն ավելի մեծ է: Այնտեղ գնացող աղջիկները եւս բազմաթիվ միջազգային մրցույթների փորձ ունեն»,-ասաց Գոհար Հարությունյանը:

Նրա խոսքով՝ «Միսս Տիեզերք» մրցույթում առաջնայինը բեմական կեցվածքին չեն տալիս. «Այնտեղ փակ դռների հետեւում շատ բարդ ինտերվյուներ են: Ամենաորոշիչն այն է, թե մասնակիցը՝ գեղեցկուհին, ինչ պատմությունով է մտնում մրցույթ, ինչ ասելիք ունի: Սրանք են ամենակարեւորները, որոնց հիման վրա ժյուրին ընտրություն է կատարում: Թե չէ մրցույթին մասնակիցներից բոլորն էլ գեղեցիկ են, ժպտում են, բայց մարդիկ դրանից արդեն հոգնել են, էլ ուշադրություն չեն դարձնում կարեւորն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր