Դեպի վեր

«5000 զոհ, վիրավորներ, ինքնիշխանության կորուստ, սա է Փաշինյանի պատկերը». նախկին նախագահների գրասենյակներն արձագանքել են վարչապետին

azatutyun.am04/14/2021, 4:36

«5000 զոհ, վիրավորներ, ինքնիշխանության կորուստ, սա է Փաշինյանի պատկերը». նախկին նախագահների գրասենյակներն արձագանքել են վարչապետին

«Կապիտուլյանտը ոչ միայն բանակցություններն է տապալել, նա տապալել է և՛ բանակցությունները, և՛ հրահրել է պատերազմ», - ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը` առավել ևս», - նշեց վարչապետ Փաշինյանը:

Այն, որ Փաշինյանը տապալել է Արցախի խնդրի կարգավորման բանակցություններն ու հայկական դիրքերը դարձրել ապակառուցողական, վկայում է նաև հետպատերազմական վիճակը։ Ոչ 44-օրյա պատերազմի ընթացքում, ոչ էլ դրանից հետո որևէ միջազգային կառույցից, համանախագահող կողմից որևէ աջակցություն չստացավ, վարչապետ Փաշինյանին հակադարձում է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դա իր հիմար, անհեթեթ, հախուռն, հակահայկական ու հակաբանակցային քաղաքականության արդյունքն էր», - նշեց Շարմազանովը

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում դարձյալ ծավալուն ելույթ է նվիրել նախկիններին՝ նրանց մեղադրելով վերջին պատերազմի պատճառների ու բանակցային գործընթացի ձախողման համար։

«Պատերազմում գլխավոր գերագույն հրամանատարը, որը 5000 զոհի պատճառ է, որի օրոք 10 հազար քառակուսի կիլոմետր հողեր են հանձնվել, որի օրորք տասնյակ հազարավոր վիրավորներ, անհայտ կորածներ և գերիներ կան, բոլորին մեղադրում է բացի իրենից», - նշեց ՀՀԿ խոսնակը:

Բանակցային գործընթացքում Հայաստանը հատել էր կարմիր գծերը, ասել է Փաշինյանն ու մեջբերել ապրիլյան պատերազմին հաջորդած Սերժ Սարգսյանի հարցազրույցը, երբ նա ասել էր, որ մի քանի անգամ մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը, որով Հայկական կողմերը թողնում են այն յոթ շրջանները, որոնք ադրբեջանցիները համարում են բռնազավթված։ Իսկ Ադրբեջանը չէր համաձայնում սրան։

«Կապիտուլյանտը մեջբերում է Սերժ Սարգսյանի խոսքերը, պետք չէ հատվածային մեջբերել, Սերժ Սարգսյանի տասնամյա գործունեության հիմնական թեզը հետևյալն է եղել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», - ասաց Շարմազանովը

Ազգային ժողովի նախկին փոխնախագահը շեշտում է՝ Սերժ Սարգսյանի տասնամյա բանակցության փաթեթի ժառանգության մասին գաղտնազերծել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Իգոր Պոպովը։ Հինգ շրջանները վերադարձվում էին։ Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ։ Քարվաճառն ու Լաչինը մնում էին հայկական վերահսկողության տակ մինչև Արցախը կստանար վերջնական անկախություն։ Արցախն իրավունք էր ստանում անդամակցել այն բոլոր միջազգային կառույցներին, որտեղ դե յուրե ճանաչումը պարտադիր չէր, ասում է Էդուրադ Շարմազանովը։

«Շուշին մնում էր հայկական, Հադրութը մնում էր հայկական, Թալիշը մնում էր հայկական, Մատաղիսը մնում էր հայկական, Դադիվանքը մնում էր հայկական, և այդ ամենն արվում էր առանց մեկ զոհի», - ներկայացրեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը հիշեցնում է՝ Փաշինյանն էր հայտարարում, որ նախկինների՝ Սերժ Սարգսյանի կետից չի սկսել բանակցությունը, իր սեփական կետից է բանակցում և ինչ ուզում է, դա էլ բանակցում է։ Եթե նախկիններինը վատն էր, ո՞ւր է իր սեփական կետից սկսած բանակցության արդյունքը, նշեց նա. «Սերժ Սարգսյանի կետից չեմ բանակցում, իմ սեփական կետից եմ բանակցում, էդ ինքը չէ՞ր ասում՝ նոր պատերազմ նոր տարածքներ, հուլիսյան սահմանային դեպքերից հետո ինքը չէ՞ր ասում՝ մեր բանակն ամենամարտունակն է, որոշիչ նշանակություն ունի տարածաշրջանում: Մենք երբ որ թողել ենք իշխանությունը, այդ բանակցային փաթեթն է եղել, պլյուս Վիեննա և Սանկտ Պետերբուրգ, պլյուս Ալիևի լացերը, որ համանախագահներն իրեն ճնշում էին՝ ճանաչել Արցախի անկախությունը»:

Ազգային ժողովի նախկին փոխնախագահը հիշեցնում է՝ նախկինների օրոք պատերազմը 4-րդը օրը դադարեցվել է, բանակցային դիրքերն ուժեղ են եղել։ Ալիևն էլ կառավարության նիստում բողո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր