Դեպի վեր

Ինչպես պատրաստվել քովիդի դեմ պատվաստմանը. խորհուրդներ բժշկից

bravo.am12/3/2021, 8:24

Ինչպես պատրաստվել քովիդի դեմ պատվաստմանը. խորհուրդներ բժշկից

Պատվաստման ագրեսիվ քարոզողների եւ դեմ արտահայտվողների բանակների ու կռիվների արանքում կան մարդիկ, ովքեր օրուգիշեր համացանցը քրքրում են՝ հասկանալու՝ ինչ անել, ինչու պատվաստվել, ինչպես պատրաստվել պատվաստմանը, դրանից հետո ինչ անել։ Որոշեցինք թեթեւացնել նրանց գործն՝ ի մի բերելով բժշկական խմբերում ամենահաճախ հնչող հարցերն ու անգամ ծիծաղելի թվացող միֆերը բժշկուհի Նաիրա Սարգսյանի հետ։Ինչ անել

Հատուկ միջոցառումների կարիք չկա: Եթե ունեք քրոնիկական հիվանդություն, խորհուրդ կտայի կապվել հսկող բժշկի հետ ու պատվաստման հետ կապված համատեղ որոշում կայացնել։ Բացի այդ, խորհուրդ կտայի յուրաքանչյուրին ուշադիր ուսումնասիրել պատվաստանյութերը, հաշվի առնել արդյունավետությունը, տարբեր երկրների կողմից ճանաչումը, կողմնակի ազդեցությունների հանդիպման հաճախականությունը, նոր կատարել հիմնավորված որոշումը պատվաստանյութի ընտրության հարցում։

Կարելի է, չի կարելի

Խուհուրդ չի տրվում նախքան պատվաստումը հետպատվաստումային ռեակցիան մեղմելու համար օգտագործել հակաբորբոքային պրեպարատներ, ինչպիսիք են պարացետամոլը, իբուպրոֆենը, սակայն պատվաստումից հետո, ըստ անհրաժեշտության, կարելի է։ Ալկոհոլի կիրառման հետ կապված խիստ սահմանափակում չկա, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստման առաջին օրերին խուսափել։

Եթե խիստ հուզվում եք

Հանգստացնողները հակացուցված չեն, եթե առանց բժշկի նշանակման պրեպարատ է։ Իսկ եթե ավելի լուրջ դեղորայք է, ապա ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։

Լողանա՞լ

Եթե անձն իրեն լավ է զգում, վիճակը թույլ է տալիս, ապա հանգիստ կարող է լողանալ։

Վարակակի՞ր է պատվաստված անձը՝ զուտ պատվաստանյութի առկայության պատճառով

Ո՛չ: Պատվաստանյութն անձին վարակիչ չի դարձնում։ Մեկուսանալու կարիք էլ չկա։

Ալերգիկներն ու պատվաստումները

Հակացուցում է ալերգիան պատվաստանյութի բաղադրամասերի նկատմամբ։ Սննդային ալերգիան կամ կենդանիների մազածածկույթի նկատմամբ ալերգիան հակացուցում չէ։ Եթե ունեք դեղորայքային ալերգիա, ապա պետք է թերապեւտի հետ քննարկել, սակայն կրկին մեծամասամբ հակացուցված չէ պատվաստումը։

Ում է հակացուցված

Բացարձակ հակացուցում է պատվաստանյութի հանդեպ ծանր ալերգիկ ռեակցիան, այսինքն, եթե առաջին դեղաչափից հետո զարգացել է անաֆիլակտիկ շոկ կամ ալերգիկ այլ ծանր վիճակ, ապա հաջորդ դեղաչափը չի արվում։

Ժամանակավոր հակացուցում են միջին եւ ծանր ընթացքով սուր հիվանդությունները, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդությունները սուր փուլում։ Այս դեպքում պետք է սպասել վիճակի կայունացմանը, ապա նոր պատվաստվել։

2


Հղիները

Հղիները գտնվում են Քովիդ-19-ի ծանր ընթացքի ռիսկի խմբում եւ իրենց դեպքում պատվաստման օգուտը գերակշռում է հնարավոր վտանգներին։ Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղիներին պատվաստվել։ Ընդ որում, նախընտրելի ժամկետ չկա։

Հակամարմինների թե՞ստ

Հակամարմինների դրական պատասխանը հակացուցում չէ կամ հիմք չէ պատվաստումը հետաձգելու։ Գիտեմ, շատերը կասեն, որ այլ երկրներում նոր հիվանդացածներին հետաձգում են պատվաստումը 3-6 ամսով, սակայն այստեղ պետք է ընդգծել, որ այդ երկրներում հաշվի է առնվում պատվաստանյութի սահմանափակ քանակը, այսինքն՝ առաջնահերթությունը տրվում է հակամարմին չունեցողներին, ովքեր, փաստորեն, չունեն որեւէ պաշտպանություն։ Իսկ դրական հակամարմինների թեստով անհատները կարող են սպասել։ Մեր երկրում պատվաստման ցածր տեմպերի պարագայում նման խնդիր չունենք։

Ի՞նչ հետազոտություններ անցնել

Նախքան պատվաստումը որեւէ հետազոտության կարիք չկա։ Հատկապես արյան մակարդելիության գործոնների (արյան խտության) անալիզը սկսվեց մեր հասարակությունում շատ կարեւորվել այն բանից հետո, երբ Դանիան ամիսներ առաջ հայտնեց, որ Աստրա Զենեկայի պատվաստանյութից դիտվել են թրոմբոզի դեպքեր։ Սակայն նշեմ, որ նման դեպքերը խիստ հազվադեպ են եղել, ու բացի այդ, նման պացիենտների տվյալների վերլուծությունը որեւէ ընդհանուր շեղում չի հայտնաբերել։ Սա նշանակում է, որ նախօրոք անալիզ հանձնելով, հետազոտություն անցնելով, ցավոք, հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ բարդություն կզարգանա կամ առավել եւս կանխարգելել այդ բարդությունը։ Ուստի, եթե չկա ցուցում, միայն պատվաստման համար հետազոտություն անելու իմաստ չկա։

Վիտամին D, C, Zinc

Վիտամին C-ն, D-ն, ցինկը թեթեւ ընթացքով Քովիդ-19 հիվանդության ժամանակ հաճախ նշանակվող պրեպարատներ են։ Համարվում է, որ դրանք ունեն դիմադրողականությունը բարձրացնող նշանակություն։ Սակայն որեւէ նշանակալի դեր չունեն հիվանդության բուժման հարցում։

Հայաստանում առկա պատվաստանյութերի մասին

Համեմատական հետազոտությունները ցույց են տվել, որ առավել բարձր արդյունա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր