Դեպի վեր

«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». դեսպան Տիգրան Մկրտչյան

panorama.am12/2/2021, 3:06

«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանի խոշորագույն տպագիր և առցանց թերթերից՝ «Կաթիմերինին» հրապարակել է Հունաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը, որը լույս է տեսել թերթի երեկվա համարում։ Այն հրապարակվել է դեսպանատան fեյսբուքյան էջում։

«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի» խորագրով հոդվածում ասվում է․

«Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա` (սեպտեմբերի 27-ից - նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմ էր` Թուրքիայի մեծ աջակցությամբ՝ Սիրիայից և Լիբիայից ջիհադականների ներգրավմամբ` պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերով։

Այնուամենայնիվ, քաղաքական խոսույթում դեռ գերակշռում են աշխարհաքաղաքական ընդհանրացումները և անվտանգության երկընտրանքի ասպեկտները: Պակասում է սակայն ժողովուրդների կյանքի ու ապագայի վերաբերյալ մտահոգությունը: Արդյո՞ք պատերազմը դարձրեց Հարավային Կովկասի տարածաշրջանը և տարածաշրջանի ժողովուրդներին կարճաժամկետ, միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կամ գուցե պակաս ապահով: Ակնհայտորեն վերջին հարցի կարճ պատասխանը բացասական է: Եվ ահա մի քանի կետ, թե ինչու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա և միշտ եղել է` Ադրբեջանի կողմից` Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չընդունելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ խոսքը գնում է մարդկանց բոլոր իրավունքներից ամենահիմնականի՝ կյանքի իրավունքի մասին։ Եվ սա է, որ հարցականի տակ է դրվել տասնամյակներ շարունակ։

Դեռևս 1960-ականներին արցախահայությունը դիմել էր խորհրդային կառավարությանը, որպեսզի չեղարկի Ստալինի` 1921 թվականի անօրինական որոշումը՝ տարածքն Ադրբեջանի (նոր պետություն, որը ստեղծվել էր 1918 թվականին` Կովկասի իսլամական բանակի անմիջական աջակցությամբ՝ պանթուրանիստ թուրք գեներալ` Նուրի Փաշայի գլխավորությամբ) կազմի մեջ ներառելու վերաբերյալ: 1988 թվականին Արցախի ժողովուրդը կրկին դիմեց Մոսկվային խնդրանքով` իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ։

Ադրբեջանի իշխանությունները համակարգված և տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանում հայերին ճնշման ենթարկելու և խտրականության տարբեր ձևերը պատճառ հանդիսացան, որ 1965, 1967, 1977 և 1988 թվականներին տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքվեցին` խնդրագրերի և նամակների ձևով` Արցախի անցումը Խորհրդային Հայաստանի վերահսկողության տակ թույլտալու ու այս հարցին արդարացի լուծում տալու նպատակով:

Ճնշումներից ազատվելու ցանկությունն էր նաև, որ արցախահայությանը ստիպեց պաշտպանելու իրենց կյանքն իրենց հայրենիքում` 1991-94, 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ։

Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս՝ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց համակարգված և կեղծավոր կերպով խախտել այն՝ միշտ մեղադրելով հայերին։ Այս ամենն իրականացվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ամեն օր, իսկ ավելի ճիշտ՝ ամեն մի քանի անգամ ակնհայտ է դառնում, որ Ալիևի վերջնական նպատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր