Դեպի վեր

Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել. Ռոբերտ Քոչարյան

yerkir.am05/16/2019, 2:30

Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել. Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար ելույթ ունեցավ: Նա դատավորին դիմելով նշեց, որ ինքը ցուցմունք չի տվել, ուստի դատավորը չի կարող որևէ կերպ ծանոթանալ իր տեսակետներին: Ներկայացնում ենք մի հատված Ռոբերտ Քոչարյանի խոսքից:

«Փետրվարի 19–ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո 21,5 տոկոս քվե ստացած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է։ Դա իր իրավունքն է, հիմա կարող է նման բան հայտարարել։ Փետրվարի 20–ին հայտարարվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին եւ չափազնաց մեծ էր հավանականությունը, որ ԵԿՄ–ին պատրաստվում է միանալ ընդդիմությանը, ոչ միայն Մանվել Գրիոգրյանը եւ Գագիկ Մելքոնյանը այլեւս ողջ ԵԿՄ –ում էին այդ խմորումները։ Ընդհատել եմ իմ այցը Մոսկվա և վերադարձել եմ փետրվարի 22–ի ուշ երեկոյան։ Օդանավակայանում ինձ դիմավորեցին անվտանգության խորհրդի քարտուղարները, ոտքի վրա ինձ զեկուցեցին իրավիճակը։ Դրանից հետո ցանկություն հայտնեցին հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ ես սահմանադրության երաշխավորն եմ և տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը ներքաշվում է քաղաքական գործընթացներին, ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ եւ զգուշացնի, որ դա անթույլատրելի է և որ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը: Ես չեմ ասել՝ ում հրավիրել այդ խորհրդակցությանը։ Հանդիպումը տեւել է քսան րոպե, ոչ ավելի։

Չի եղել քննարկում, հաղորդակցումը եղել է միակողմանի, ես ուղակի իմ մոտեցումն եմ հայտնել։ Առաջինը ասել եմ, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, մենք գիտեինք , որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, ճանաչելով այն անձանց, ովքեր ներգրավաված էին այդ պրոցեսների մեջ, մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետեւանքների բերել։ Մեր խնդիրը սահմաններերում չափազանց ուշադիր լինելն էր, քանի որ հակառակորդը կարող է օգտվել այս իրավիճակից։ Ես, Լեռնային Ղարաբաղում ղեկավար լինելով, օգտվել եմ այն հանգամանքից որը տեղի է ունեցել Ադրբեջանում 1993թ. երբ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ էր։ Այդ ընթացքում մենք երեք շրջան ենք ազատագրել։ Այդքանն աչքիս առաջ ունենալով, իհարկե, ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր