Դեպի վեր

Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում առկա  է 12 ծխացող օջախ

armenpress.am11/8/2019, 5:48

Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում առկա  է 12 ծխացող օջախ

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում առկա է 12 ծխացող օջախ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 8-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 8 փրկարար ծառայող և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետի՝ 7, Այգեպարի՝ 5, Չինարիի՝ 5, Մովսեսի՝ 6, Չորաթանի՝ 6 և Պառվաքարի՝ 10 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ «Կեռի յալ» հանդամասում դեռևս առկա է 12 ծխացող օջախ:

Ժամը 18:02-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 4 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 47 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 35 աշխատակից:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր