Դեպի վեր

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնյաները. մեկը քրեական անցյալ ունի (տեսանյութ)

armtimes.com02/13/2018, 1:24

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնյաները. մեկը քրեական անցյալ ունի (տեսանյութ)

Նկարի վերեւի շարքում ձախից աջ՝ Հովհաննես Ավանեսյան, Գոռ Վարդանյան, Դավիթ Օհանյան, ներքուի շարքում՝ Էդմոնդ Կիրակոսյան, Սերգեյ Մկրտչյան, Արտակ Գասպարյան

«Հայկական ժամանակ»-ը նույնականացրել է Երեւանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնատար անձանց: Միջադեպում ակտիվ մասնակցություն են ունեցել՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Ավանեսյանը, Սերգեյ Մկրտչյանը, Էդմոնդ Կիրակոսյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը եւ Արտակ Գասպարյանը: Ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանի նկատմամբ վերը նշված 7 անձինք այս կամ այն կերպ բռնություն են գործադրել:

Ավագանու այսօրվա նիստում Երկիր ծիրանի խմբակցության անդամները Նուբարաշեն ՔԿՀ-ի վթարված կոյուղատարի ջուրը ապակյա տարաներով բերել էին քաղաքապետարան: Ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ձեռքում երկու տարա մոտեցավ Երեւանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանը կանխատեսելով հետագա գործողությունների ընթացքը, ավագանու անդամներից Սուրեն Ներսիսյանին ասաց. «Դեմը առ, դեմը առ, շուշուտ, դեմը առ»:

Մարինա Խաչատրյաին առաջխաղացումը կանխեցին ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանն ու քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Այդ ընթացքում կոյուղաջուրը լցվեց դահլիճի հատակին: Արագ մոտեցավ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը եւ Սերգեյ Մկրտչյանը: Նրանք հրելով Մարինա Խաչատրյանին մի քանի մետր առաջ տարան, որից հետո Դավիթ Օհանյանը բղավելով էր հրում, իսկ նրան թիկունքից աջակցում էր Հովհաննես Ավանեսյանը: Դահլիճի գրեթե մեջտեղում ավագանու անդամ Էդմոնդ Կիրակոսյանին Մարինա Խաչատրյանը փորձում էր հարվածել, սակայն Կիրակոսյանը կանխեց, իսկ հաջորդ գործողությամբ ապտակեց Մարինա Խաչատրյանին: Մինչ Մարինա խաչատրյանը կհասցներ հասկանալ, թե ինչ կատարվեց նրան թիկունքից քաշեց ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը: Մարինա Խաչատրյանն արդեն հասել էր դահլիճի դռանը, սակայն դուրս գալու մտադրություն չուներ: Դահլիճից նրան հեռացնելու օպերացիան փորձեց գլուխ բերել ավագանու անդամ Արտակ Գասպարյանը, որին հաջողվեց քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ: Այդ ընթացքում նկարահանելու մեր աշխատանքին խոչընդոտեց ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը: Մարինա Խաչատրյանին վերջնականապես տարածքից հեռացրեց Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը: Վարդանյանը գրկեց Խաչատրյանին եւ մի քանի մետր գրկած տարավ:

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այս պաշտոնին է նշանակվել, քանի որ ուներ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անվերապահ աջակցությունը: Գոռ Վարդանյանը խորհրդարանական ընտրություներում աջակցում էր ՀՀԿ-ին, նույնիսկ ելույթ ունեցավ Առաքել Մովսիսյանի(Շմայս) հավաքներից մեկի ժամանակ,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր