Դեպի վեր

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

armtimes.com10/22/2019, 7:00

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Արցախում գալիք տարվա ապրիլի 2-ից կմեկնարկեն սոսիների պուրակի հիմնման աշխատանքներ, որտեղ անվանական ծառեր կտնկվեն՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր տղաների:

Ինչպես հայտնում են «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա այդ հայտարարությունն արել է Քաշաթաղի շրջանի Դիսմայրի համայնքի տարածքում գտնվող, Կովկասում միակը համարվող սոսու պուրակում կազմակերպված կուսակցական միջոցառմանը:

«Երեկ ընտանիքիս անդամների հետ Քաշաթաղի շրջանի հարավային բնակավայրերից Դիցմայրի գյուղ էի այցելել, որտեղ նաև կուսակցական միջոցառում ունեինք: «Ազատ հայրենիք»-ի շարքերն ամրապնդած մեր նոր թիմակիցների կուսակցական տոմսերն, ավանդույթի համաձայն, գնացել էի անձամբ հանձնելու: Այն իմ հորդորով անցկացվել է գյուղի հարակից տարածքում գտնվող, Կովկասում միակը համարվող սոսու պուրակում: Բայց վայրի ընտրության նպատակն այլ էր: Ավանդազրույցի համաձայն՝ այդ պուրակը հիմնվել է Ավարայրում զոհված հայորդիների հիշատակին: Չգիտեմ՝ լեգենդն ինչքանով է համապատասխանում իրականությանը, բայց, կարծում եմ, կարևորը դրա խորհուրդն է, որը հազար հինգ հարյուր տարի մեր ժողովուրդը փոխանցել է սերնդեսերունդ…

Երկար ժամանակ մտածում էի՝ ինչով կամ ինչպես հավերժացնենք արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր տղաների սուրբ հիշատակը:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր