Դեպի վեր

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի հայցը էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության վերացման մասին է

azatutyun.am09/20/2021, 11:24

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի հայցը էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության վերացման մասին է

Հինգշաբթի ուշ երեկոյան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց հայտարարություն այն մասին, որ Հայաստանը դատական գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ մեղադրելով այդ երկիրը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար:

Հայաստանն իր դատական հայցում պնդում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել հայերին, որ պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանի բացառիկ հյուրը Եղիշե Կիրակոսյանն էր, ով ներկայացնում է Հայաստանի շահերը Եվրոպական և ՄԱԿ-ի Միջազգային դատարաններում:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Կարո՞ղ եք մեզ ավելի մատչելի լեզվով բացատրել՝ ի՞նչ է այդ դատական գործն իրենից ներկայացնում, ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանը այս գործով, ի՞նչ եք պահանջում ընդհանրապես Ադրբեջանից՝ նյութական փոխհատուցո՞ւմ, պատժամիջոցնե՞ր, թե՞ այլ բան:

Եղիշե Կիրակոսյան. – ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնական դատական մարմինը, և այդ դատական մարմինն իր իրավազորությունն իրականացնում է տարբեր եղանակներով, այսինքն՝ քննում է վեճեր պետությունների միջև, [...] և երկրորդ՝ որպես իրավասության տեսակ՝ խորհրդատվական եզրակացությունն է:
Այս դեպքում մենք իրականում գործ ունենք վեճի հետ, այսինքն՝ կա վեճ երկու պետությունների մեջ, որը Հայաստանի Հանրապետության կողմից հանձնվել է ՄԱԿ-ի դատարանի քննությանը, այսինքն՝ ներկայացվել է հայցադիմում, որը հիմնված է, դատարանի իրավազորությունը այս դեպքում հիմնված է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա, որտեղ որ նախատեսված է՝ 22-րդ հոդվածում այդ Կոնվենցիայի, որ Կոնվենցիայի դրույթների կիրառման մեկնաբանության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում նման հնարավորություն կա՝ դիմելու նաև, ի թիվս այլ միջոցների, որոնք նաև թվարկված են Կոնվենցիայում, դիմելու նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Եվ Հայաստանը այս քայլը արել է:

Ավելի պարզ լեզվով ասած՝ սա այն փաստաթուղթն է, որով ամրագրված է, այսպես ասած, միջազգային իրավունքի առանցքային և կենտրոնական մաս հանդիսացող, և կարելի է ասել՝ միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերի մաս հանդիսացող, պարտավորություններ ստեղծող՝ պարտավորությունները, դրույթները, որոնք վերաբերում են ռասայական խտրականության վերացմանը առհասարակ, կոնկրետ մեր հայցադիմումի մեջ խոսքը գնում է, օրինակ, էթնիկ զտման մասին, որը որպես դրսևորման եղանակ է, որը որպես դրսևորման եղանակ է, այսինքն՝ Արցախի տարածքի հայաթափմանն ուղղված քայլերի մասին է խոսքը գնում, կամ խոսքը գնում է, օրինակ, մշակութային արժեքների, մշակութային կոթողների կամ հայկական մշակութային ժառանգության վերացման մասին, որը ևս էթնիկ զտման մի տարր է:

«Ազատություն». – Խոսքը այժմյան, ասենք, այս պատերազմի արդյունքում...

Կիրակոսյան. – Խոսքը վերաբերում է....

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր