Դեպի վեր

Կարմիր խաչը կողմերի հետ երկխոսում է. մարտադաշտում կաշխատեն, երբ երաշխիքներ լինեն

armtimes.com10/19/2020, 12:24

Կարմիր խաչը կողմերի հետ երկխոսում է. մարտադաշտում կաշխատեն, երբ երաշխիքներ լինեն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակմամբ սկսված պատերազմն Արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում է արդեն 23-րդ օրը: Ինչպես հաճախ նշում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, մեծ ինտենսիվությամբ ընթացող մարտերի պարագայում լինում են դիրքային փոփոխություններ, և նահանջող կողմերը միշտ չէ, որ կարողանում են իրենց հետ տանել դիերն ու վիրավորներին: Նաև, հակառակորդի շարքերում հայկական սահմանների վրա հարձակվողների թվում են ոչ միայն ադրբեջանցիներ, այլև՝ մեծ թվով սիրիացի վարձկան-ահաբեկիչներ, թուրք զինվորներ, որ տասնյակներով խոցվում են հայկական զինուժի կողմից՝ թե՛ տեղանքի առանձնահատկություններով, թե հայ զինվորների սառնասիրտ ու ճշգրիտ աշխատանքով, թե վարձկան-զինյալների՝ նմանատիպ մարտերի անպատրաստ լինելով պայմանավորված: Եվ հիմա միջդիրքային տարածքներում հարյուրավոր դիեր կան, չի բացառվում նաև վիրավորների առկայությունը:

Երկու կողմից մարտադաշտից դիերի և վիրավորների դուրսբերման նպատակով երկու անգամ (Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 18-ին) կողմերը հայտարարեցին մարդասիրական հրադադարի մասին: Ենթադրվում էր, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի կունենան ինչպես դիերի-վիրավորների դուսրբերման աշխատանքները, այնպես էլ՝ երկու կողմում գերի ընկած զինծառայողների փոխանակում: Սակայն ադրբեջանական կողմը հրադադարն առաջին անգամ խախտեց ուժի մեջ մտնելուց 5 րոպե անց, երկրորդ անգամ՝ 4 րոպե անց: Կարծիքներ կան, որ Ադրբեջանի նախագահ Ալիևին ձեռնտու չէ տարհանել յուրայինների դիերը, քանի որ մեծաքանակ կորուստների համար պիտի պատասխան տա սեփական ժողովրդին, ինչը չի կարող, դրա համար էլ խոչընդոտում է մարդասիրական աշխատանքների հնարավորության ստեղծմանը:

Իսկ ստեղծված իրավիճակը, բարոյական ու հումանիտար հարթությունում խնդիր դառնալուց զատ, նաեւ համաճարակային առումով է վտանգ ներկայացնում: Առողջապահության նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զոհվածների մարմինների դուրս չբերելը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ (մասնավորապես՝ խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա) փոխանցող կամ բնական պահոց՝ դառնալով միջատների, վայրի կենդանիների սնվելու, բազմանալու բարենպաստ միջավայր։ Իսկ վարակիչ, այդ թվում՝ հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը կստեղծի բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները։

Իսկ ի՞նչ է անում, և ի՞նչ կարող է անել Կարմիր Խաչի միջազգային ընկերությունն այս պարագայում, արդյո՞ք աշխատելու հնարավորություն չստեղծվելու դեպքում (ինչի մասին պարբերաբար բարձրաձայում են) «Կարմիր խաչն» այլ անելիք ու գործառույթ չունի: Այս հարցերին «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատասխանեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

- Մենք կողմերի հետ երկխոսության մեջ ենք. կոնֆիդենցիալ բնույթ կրող երկխոսության բովանդակությունը չեմ կարող մանրամասնել, բայց դրա հիմքում ընկած է մտահոգությունը՝ կապված իրավիճակի հետ և իրավիճակի հրատապության հետ: Մենք պատրաստակամ ենք և պատրաստ ենք կատարել մարդասիրական հանձնարարականը. միակ հանգամանքն այն է, որ ներգրավված կողմերը պետք է պահպանեն հրադադարը, որպեսզի մեր թիմերի և, եթե խոսք լինի վիրավոր զինվորների դուրս բերման մասին, նաև նրանց համար, ապահով և անվտանգ լինի գործողությունը՝ սկզբից մինչև ավարտը: Այս երաշխիքների պարագայում մեր կազմակերպությունը կազմ ու պատրաստ է մեր աջակցությունը տրամադրել կողմերին:

- Եթե ադրբեջանական կողմը երաշխիքներ չտրամադրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այդպես էլ չի՞ կարող այդ հատվածում աշխատել:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր