Դեպի վեր

Աճող տեմպերով զարգացող գինու ծավալների համար վաղը պետք է հումք ունենանք. գյուղնախի պաշտոնակատար

panorama.am10/20/2018, 8:36

Աճող տեմպերով զարգացող գինու ծավալների համար վաղը պետք է հումք ունենանք. գյուղնախի պաշտոնակատար

«Այսօր խաղողագործությունը, գինեգործությունը մեծ տեմպերով զարգանում են, դա շատ հետաքրքիր ոլորտ է։ Կառավարության անցած նիստում վարչապետը հստակ դիրքորոշում հայտնեց, որ մենք ունենք մեծ ներուժ: Հիմա մենք այդ ներուժը զարգացնում ենք»,- այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ նախօրեին «Ի-Վի-Էն գինու ակադեմիա» այցի ժամանակ։

Նախարարաի պաշտոնակատարի խոսքով՝ առաջին հերթին պետք է կարողանալ խաղողի համապատասխան սորտերով ապահովել ոլորտը, որոնք էլ կարող են դառնալ լավորակ արտադրանք՝ գինու, կոնյակի տեսքով, որը կկարողանանք ներկայացնել աշխարհին:

«Իմ առաջին աշխատանքային այցը ես կատարեցի կրթական հաստատություն, որովհետև մեր ապագան ու ներուժը մարդկային ռեսուրսներն են, և դա պետք է օգտագործենք: Մենք պետք է ունենանք որակյալ ապրանք, որը կկարողանանք աշխարհին ներկայացնել, իսկ այդտեղ կարևոր են, առաջին հերթին, մասնագետները: Ինչպես տեսանք, մենք ունենք այդ ներուժը, հիմա կարող ենք վստահաբար գնալ առաջ ու հիմնել նոր խաղողի այգիներ, որովհետև այսօր աճող տեմպերով զարգացող գինու ծավալների համար մենք վաղը պետք է անհրաժեշտ հումք ունենանք: Մենք այս տարի, անցյալ տարվա համեմատ, արդեն ունենք շուրջ 2 միլիոն լիտր ավելի արտահանում, ունենք մեծ ներուժ ներքին շուկայում, նկատելի է, որ տարեցտարի կրճատվում են ներմուծման ծավալները և փոխարինվում են տեղական գինիներով, և անընդհատ նոր շուկաներ ենք հայտնաբերում, որտեղ հետաքրքրված են հայկական գինիներով: Այսինքն՝ բրենդավորման ու մարքեթինգի շնորհիվ գտնում ենք նոր շուկաներ, մնում է ապահովել այդ շուկաների պահանջարկին համահունչ ապրանք»,- նշել է Գեղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր