Դեպի վեր

Պետք է համարժեք հակախաղն ունենանք, որ այն ստիպի հակառակորդին զերծ մնալ  արկածախնդիր քայլերի դիմելու գայթակղությունից

1in.am03/22/2020, 6:12

Պետք է համարժեք հակախաղն ունենանք, որ այն ստիպի հակառակորդին զերծ մնալ  արկածախնդիր քայլերի դիմելու գայթակղությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որով կոչ են արել արցախյան գործընթացի կողմերին ձեռնպահ մնալ սադրանքներից և վերահաստատել հրադադարի պահպանման խստագույն հանձնառությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԱՀԿն կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է շփման գծին մոնիտորինգի իրականացումը ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել

-Կարելի է ասել, որ համանախագահ պետությունները ժամանակավորապես խաղաղության ապահովման, պահպանման խնդիրը, գոնե ձևականորեն, թողել են հակամարտող կողմերի քաղաքական ղեկավարության ու զինված ուժերի հայեցողությանը, իսկ հնարավոր սրացումների համար քաղաքական պատասխանատվությունն էլ, այսպիսով, իրենք իրենց վրայից հանել են: Եթե առաջիկայում խաղաղությունը հակամարտող կողմերի ջանքերով պահպանվի, ապա հարց է առաջանալու, թե արդյոք առհասարակ անհրաժեշտ է լինելու վերականգնել ԵԱՀԿ դաշտային առաքելության կողմից իրականացվող մոնիթորինգները շփման գծում ու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Մինչդեռ փոքր կամ մեծ ինտենսիվություն և ընդգրկում ունեցող ռազմական գործողությունների վերսկսումը կարող է մեր տարածաշրջանում նոր և անդառնալի փոփոխությունների հանգեցնել, ինչը համանախագահները չէին կարող հաշվի չառնել այդ հայտարարությունն անելով: Ինչ խոսք, մենք պետք է ձգտենք պահպանել խաղաղությունը, սակայն պարտավոր ենք աչքի առաջ ունենալ նաև տարածաշրջանային զարգացումների ռազմական սցենարներն, ընդ որում ինտենսիվ ու լայնածավալ պատերազմի վերսկսման տարբերակին հատուկ ուշադրություն նվիրելով:

Առհասարակ ներկայիս ճգնաժամի պայմաններում հնարավո՞ր է սպասել հակառակորդի աշխուժացում, ի՞նչ վտանգներ են հնարավոր

-Հակառակորդի ռազմական աշխուժացման հավանականությունը շարունակում է աճել տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացի ընթացիկ զարգացումներին զուգահեռ: Որքան հասկանում եմ, Բաքուն փորձելու է շեշտը դնել այնպիսի ռազմական գործողությունների վրա, որոնց միջոցով, առանց սեփական մարդկային ռեսուրսը վտանգելու, հեռահար թիրախային հարվածներ կհասցնի հայկական զինուժի դիրքերին, ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ դրանց առավելագույն վնասը պատճառելու և մեր պաշտպանունակությունը լիովին կազմալուծելու նպատակը հետապնդելով: Հավանաբար միայն այս մարտավարության հաջող կիրառման դեպքում ադրբեջանական կողմը կփորձի առաջ շարժել իր բանակային ստորաբաժանումները: Մենք պետք է համարժեք հակախաղն ունենանք և ցանկալի է, որ այդ հակախաղը ստիպի հակառակորդին զերծ մնալու արկածախնդիր քայլերի դիմելու գայթակղությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր