Դեպի վեր

Հրայր Թովմասյանը մինչև վերջ գնալու բազմաթիվ առիթներ է ունեցել, բայց հիմա նրան հետևից բրթում են

1in.am01/30/2020, 5:00

Հրայր Թովմասյանը մինչև վերջ գնալու բազմաթիվ առիթներ է ունեցել, բայց հիմա նրան հետևից բրթում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Հարգելի՛ Քոչարյան, ի՞նչ սկզբունքով են հրավիրվում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրյալները. այսօր կարևոր անձ էր հրավիրվել՝ պաշտպանության նախկին նախարարը: Ինչ-որ նոր բան տվե՞ց նրա հետ հանդիպումը:

– Հանձնաժողովն ում հրավիրում է, բոլորն էլ կարևոր մարդիկ են, որովհետև մեր ուսումնասիրության առարկան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի խոր և որակյալ ուսումնասիրությունն է, և հանձնաժողովի եզրակացությունները պետք է լինեն անհերքելի: Բացառություն չէր այսօրվա հրավիրյալը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մենք մտնում ենք վերջնական փուլ և այս փուլում լսելու ենք այն մարդկանց, ովքեր եղել են առաջնահերթ որոշումներ կայացնողներ: Այսօր երեք ժամից ավելի գեներալ-գնդապետի հետ շփումներ ունեցանք մշակված հարցաշարի շրջանակում, և մեզ հետաքրքրող հարցերն ուղղեցինք: Մենք հրավիրում ենք այն մարդկանց, ում արդեն պատրաստ ենք հարցեր ուղղելու:

Սկզբունքը հենց դա՞ է:

– Այո՛, հրավիրելուց առաջ մենք ուսումնասիրում ենք տեղեկատվություն, նյութեր, դրանք բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր են, քարտեզներ, որոշումներ և հրամանների նախագծեր: Եթե հարցեր են առաջանում, հրավիրում ենք և տալիս ենք այդ հարցերը:

– Մի նրբություն կա. պաշտպանության նախկին նախարարն անցնում է նաև Մարտի 1-ի գործով:

– Դա ոչ մի նշանակություն չունի: Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է 2016թ. ապրիլին տեղի ունեցած դեպքերը, և մենք այնպիսի օրերի ենք նախատեսում կանչել, որ այդ օրերին Մարտի 1-ի գործով դատ տեղի չունենա: Պարոն Օհանյանը հաճույքով ընդունեց մեր հրավերը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը, եթե ունի ասելիք, օգտվի իր իրավական կարգավիճակից և չգա, որովհետև կարող են նաև մերժել հանձնաժողովի հրավերը, բայց դեռևս չի եղել որևէ մեկը, որ չընդունի հրավերը: Եթե պաշտպանության նախարարը հաճույքով ընդունում է մեր հրավերը, համոզված եմ, որ նրանից ցածր պաշտոնյաները, ինչպես նաև բարձր պաշտոնյաները նույնպես հրավերը կընդունեն, չգալու դեպքում մենք պարտավոր ենք իրենց տրվելիք հարցերը հնչեցնել… Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հստակ իրավական ձևակերպում տվեց՝ այն է՝ քանի որ Սահմանադրության պահանջով ստեղծվել է այս հանձնաժողովը, բոլորիս խնդիրն է օգնել հանձնաժողովի ուսումնասիրությանը, որպեսզի փարատվեն կասկածները, եթե մեղավորներ են եղել՝ պատժվեն և եթե թերություններ են եղել՝ վերացվեն: Այս ամբողջը ուղղված է բանակի հզորացմանը… Հաջորդ փուլում մենք պետք է կարողանանք ձեռք բերված հսկայածավալ տեսանյութերը և փաստաթղթերը ի մի բերել և ներկայացնել՝ ըստ իրենց անհրաժեշտության:

– Այս օրերին արտախորհրդարանական ուժերի կողմից «ջերմացման» միտումներ են նկատվում, լավ գիտեք, թե ինչ իրադարձություններ նկատի ունեմ, դա ինչի՞ հետ եք կապում:

– Այդ ուժերը չեն համակերպվել այն մտքի հետ, որ իրենք մերժվել են և շատ հիմնավոր:

– Դրան էլ գումարվեց երկրորդ նախագահի այսօրվա հարցազրույցը:

– Երկրորդ նախագահը պարբերաբար ինչ-որ տարբերակ է շրջանառության մեջ գցում, որպեսզի լարի ներքաղաքական իրավիճակը: Այդպես է լինելու, քանի դեռ չեն համակերպվել այն մտքի հետ, որ իրենք ամբողջությամբ դուրս են մղվել քաղաքական համակարգից ոչ թե իշխանափոխության արդյունքում, այլ ժողովրդի կամքով: Օգտագործում են տարբեր տարբերակներ՝ տիրապետելով հսկայական միջոցների, և հիմա էլ, տես...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD498504
EUR544557
RUR6.326.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր