Դեպի վեր

Հիշեցի մեր տունը, Սամսոնը ոնց էր մի անգամ խմած երգել. եզակի նմուշ Վանո Սիրադեղյանի օրագրից

armtimes.com11/14/2017, 11:35

Հիշեցի մեր տունը, Սամսոնը ոնց էր մի անգամ խմած երգել. եզակի նմուշ Վանո Սիրադեղյանի օրագրից

«Հայկական ժամանակ»-ի տրամադրության տակ է հայտնվել եզակի գրական նմուշ՝ հատված Վանո Սիրադեղյանի օրագրից: Այն ներկայացնում ենք ստորեւ.

«....Մայիսի 3, 2000 թիվ. սուպերմարկետում այսօր սկսեցի կիսաձայն դնդնալ Ջիվանու «Մայրիկ»-ը:

Այս խանութում, կարծեմ, մեկ-երկու անգամ էլ այդպես դնդնալու տրամադրություն է բռնել: Երեւի նրանից է, որ մեջը սուրճ խմել է հնարավոր, եւ մի քիչ մարդաշնորհք է վրադ գալիս, ոչ թե բեռնակիր ես զգում քեզ՝ թեկուզ քեզ համար մթերք տուն կրող: Մինչեւ տուն հասնելս այդպես էլ չհիշեցի. «եղիր երկնքում ինձ... սատար, մայրիկ» տողի «սատար» բառը: Մի անգամ վերջերս այս նույն երգը սկսեց հնչել ներսումս՝ վախեցած՝ խեղդվեցի: Այսօր չէր ստացվում: Հիշեցի մեր տունը, Սամսոնը ոնց էր մի անգամ խմած երգել: Լսողություն չունի. բայց ոնց էր երգում: Ջիվանու անսպասելի տողերը, անսպասելի բառերը ադամանդի նման շող են տալիս պատումային պարզության ձգտող երգերում:

Տուն մտա ու մտաբերեցի «սատար» բառը: Ճանապարհին մտա մյուս խանութ, որտեղ խոզի ապուխտ է լինում: Զգում էի, որ մի բաժակ օղի պիտի խմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD483485
EUR569576
RUR8.248.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր