Դեպի վեր

Պատանի երաժիշտները կրկին Ազգային ֆիլհարմոնիկի ուշադրության կենտրոնում են

shamshyan.com02/21/2019, 1:54

Պատանի երաժիշտները կրկին Ազգային ֆիլհարմոնիկի ուշադրության կենտրոնում են

Փետրվարի 22-ին և 23-ին ՀԱՖՆ-ի երաժիշտները կանցկացնեն ԵրազԱրտ պղնձափողային բասային գործիքների Ձմեռային դպրոցի 2-րդ շրջանը: Դպրոցն անվճար է, դասերին կարող են մասնակցել պղնձափողային բասային գործիքների վրա նվագող բոլոր ցանկացողները, թե՛ որպես ակտիվ մասնակիցներ, թե՛ որպես ունկնդիրներ: Դասերն անցնում են Արամ Խաչատրյան համերգասրահի փորձասենյակում, ժամը 11:00-ից:

Փետրվարի 24-ին, ժամը 17:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճում տեղի կունենա դպրոցի մասնակիցների և դասավանդող մասնագետների համատեղ համերգ-հանդիպումը: Արդեն շուրջ հինգ տարի է ՀԱՖՆ-ը, համագործակցելով ԵրազԱրտ-ի հետ, անվճար կրթական ծրագրեր է իրականացնում հայ պատանի երաժիշտների համար:

Այդ երաժիշտներից շատերը, ինչպիսիք են ջութակահարուհիներ Դիանա Ադամյանը, Սոֆյա Վարդանյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը և այլոք, բազմիցս հանդես են եկել մեծակտավ ստեղծագործություններով՝ Ազգային ֆիլհարմոնիկի նվագակցությամբ:

Վերջիններս 2019թ.-ին ՀԱՖՆ-ի հետ ելույթ կունենան «Երիտասարդ արտիստների համերգաշար» ծրագրի շրջանակներում: 2019թ.-ի ամռանը ծրագրված է Ամառային դպրոցի 3-րդ շրջանը, իսկ աշնանը Երևանյան 13-րդ փառատոնի շրջանակներում կկայանան միջազգային մեծ համբավ ունեցող երաժիշտների անվճար վարպետության դասերը: Բոլոր սկսնակ երաժիշտներին հորդորում ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերեն և օգտվեն վերը նշված կրթական ծրագրերից:

Այս Ձմեռային դպրոցի 2-րդ շրջանի դասավանդող մասնագետներից է Արայիկ Ռուբինյանը, ով 2017 թ.-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) կազմում հանդես է գ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր