Դեպի վեր

«Ինչ է պոպուլիզմը» Իտալիայում

newmag.am09/11/2019, 1:42

«Ինչ է պոպուլիզմը» Իտալիայում

Իտալացի Բեպպե Գրիլիոն երգիծաբան էր, հետո դարձավ հայտնի բլորգեր ու որոշեց զբաղվել քաղաքականությամբ: Նրա համահիմնադրած քաղաքական ուժն անցած տարի եկավ իշխանության: Հաջողության պատճառը պոպուլիզմն էր. Գրիլիոն առատորեն օգտվում էր դրա գլխավոր գործիքներից: Ուղիղ ժողովրդավարություն Գրիլիոյի քաղաքական հաղթաթղթերից մեկը համացանցում հսկայական լսարանն էր: Ամեն ինչ սկսվել էր դեռ 2005-ին: Գրիլիոն իր համակիրներին առաջարկել էր սոցիալական հարթակներում քննարկումներ անել: Տարիներ անց «Հինգ Աստղ» շարժման քաղաքական դիսկուրսը ևս ձևավորվում էր համացանցում: «Հինգ Աստղ»-ի պատգամավորի թեկնածուներն ընտրվել են Գրիլիոյի բլոգում՝ քվեարկության միջոցով: Հատուկ հավելվածով էլ քաղաքացիները հաստատում կամ մերժում էին ներկայացված օրինագծերը: Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր Միգրանտները: Խնդիրն այնքան սուր ու զգայուն է, որ Եվրոպայի պոպուլիստների համար դարձել է իսկական նվեր: Գրիլիոն ընդգծված եվրոսկեպտիկ է: Իր քաղաքական դիսկուրսի առանցքներից մեկն էլ զանգվածային ներգաղթի դեմ պայքարն է: Թե ինչ միջոցներով, էական չէ:  Առաջնորդը ժողովուրդն է «Հինգ Աստղ»  շարժման սկզբից Գրիլիոն պնդում էր, որ ինքն այդ շարժման առաջնորդը չէ: Ավելին, շարժումն առաջնորդ չունի: Բոլոր մասնակիցներն ունեն այն գլխավորելու հավասար իրավունք և հնարավորություն: Իր համակիրներին Գրիլիոն բնութագրում էր միայն քաղաքացի, համայնք և ժողովուրդ ձևակերպումներով և հիշեցնում, որ քաղաքացիներն իրենց իշխանությունը չպետք է վերագրեն որևէ կուսակցության: Պոպուլիստների ամենաշահարկվող պնդումն է՝ իշխանության տերը ժողովուրդն է, որոշում կայացնողը ևս: Այսինքն, պատասխանատվություն ստանձնող չկա: newmag-ում կարդացեք նաև.  «Ինչ է պոպուլիզմը» Ուկրաինայում «Ինչ է պոպուլիզմը»․ քաղաքագիտական բեսթսելլերի հայերեն հրատարակության թիմը  «Ի՞նչ է պոպուլիզմը». Newmag-ը հրատարակել է քաղաքագիտական բեսթսելլեր  Հակառակ իսթեբլիշմենթին 1980-ականներին ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր