Դեպի վեր

Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության աշխատանքներն այս տարի կավարտվեն. Պապիկյան

azatutyun.am09/23/2021, 4:36

Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության աշխատանքներն այս տարի կավարտվեն. Պապիկյան

Աշխատանքներ են սկսվել Շուռնուխը Տաթև-Աղվանի-ին կապով ճանապարհի շինարարության ուղղությամբ, «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետի փոխանցմամբ՝ նոր ճանապարհներ են նախատեսվում նաև դեպի Որոտան և Բարձրավան:

Անդրադառնալով Սյունիքի բնակիչների անհանգստություններին, թե ինչո՞ւ այլընտրանքային ճանապարհների աշխատանքները ավելի արագ չարվեցին, որպեսզի սյունիքցիները ավելի հանգիստ լինեին, Պապիկյանը նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ավելի վաղ կառուցելը ֆիզիկապես հնարավոր չէր. «Ճանապարհ կառուցելը միայն ասֆալտ փռել չէ, մանավանդ, որ մենք խոսում ենք մի ճանապարհի մասին, որը չէր օգտագործվում: Հիմա շինարարությունը լայն թափով ընթանում է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն. առաջարկվում է վերանորոգել Կապան-Տաթև ճանապարհը

Փոխվարչապետը հայտնեց, որ ձեռնարկվել են Տաթև-Լծեն ճանապարհի աշխատանքները: Սա, Պապիկյանի խոսքով, հնարավորություն կտա, որ բեռնատարները չլինեն անցնել Տաթևի Սատանի կամուրջ կոչվող հատվածով:

«Տաթև-Աղվանին այս տարի կավարտվի, մինչև ձմեռ կունենանք բոլորի գրունտային անցանելի ճանապարհները, բայց, բանականաբար, ասֆալտապատ ճանապարհ կունենանք միայն գարնանը», - նշեց Սուրեն Պապիկյանը:

Սյունիքում «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման աշխատանքը նախատեսվում է մեկնարկել մյուս տարի. Պապիկյան

Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմանը, Պապիկյանը պատասխանեց, որ Սյունիքում այս ուղղությամբ աշխատանքը նախատեսվում է մեկնարկել մյուս տարի. «Եվրամիության աջակցությունը այս ուղղությամբ կունենանք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն պատրաստվում է 1.5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ ծրագրերի համար

«Խոսքը վերաբերում է Սիսիան-Քաջարան ճանապարհին, այստեղ ունենալու ենք երկու խոշոր թունել, 12 կամուրջ ու մոտեցնող ճանապարհներ, որի արդյունքում կկարողանանք կրճատել հսկայական ճանապարհ և դուրս գալ միանգամից Իրանի Իսլամական Հանրապետության հարևանությամբ», - ընդգծեց նա:

«Ամենօրյա ռեիժիմով զբաղվում ենք գերիների վերադարձի հարցերով»

Հարցին էլ, թե ի՞նչ քայլեր են արվում Հին Թաղեր և Խծաբերդ տարածքների, ինչպես նաև գերիների վերադարձի ուղղությամբ, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ սրանք այն հարցերն են...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր