Դեպի վեր

Վերջին 5 տարիներին ամենաշատ անտառ հատվել է հեղափոխության տարում

1in.am11/16/2019, 6:36

Վերջին 5 տարիներին ամենաշատ անտառ հատվել է հեղափոխության տարում

Ազգային վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է Հայաստանի բնապահպանական վիճակագրությունը 2018-ին և ցուցանիշների 2014-2018թթ. շարժընթացը, որում ներկայացված են հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական բոլոր ցուցանիշները: Սրանցում աչքի է զարնում հատկապես անտառային տնտեսություններին վերաբերող բաժինը: Այստեղ երևում է, որ վերջին 5 տարիներին՝ սկսած 2014-ից ընդհուպ մինչև 2018-ը ներառյալ, հանրապետությունում անտառային համարվող հողերի տարածքը եղել է կայուն. ավելի քան 334 հազար հա: Սրանից անտառածածկ հողերի ընդհանուր մակերեսը՝ 289.5 հազար հա, որ մի փոքր նվազելով՝ 2018-ին հավասարվել է 289.2 հազարի: Եթե 2014-ին 57 հա մակերեսի վրա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել, ապա հաջորդ տարիներին այդ աշխատանքները նվազել են, հասնելով ընդամենը մի քանի հա-ի, և միայն անցած տարի է, որ ավելի քան 17 հա-ի վրա անտառ է տնկվել ու անտառային բույսերի ցանք է իրականացվել: Վերջին տասնամյակներին հանրապետությունում ամենամեծ շարժումներից մեկը, որ եղել է, ուղղված է եղել անտառհատումների դեմ: Մի պահ, կարծես, որոշակի առաջընթաց կար այդ ուղղությամբ: Սակայն վիճակագրական այս հրապարակումը փաստում է, որ վերջին տարիներին անտառհատումները բավականին ինտենսիվ, ընդլայնողական շարունակվում են, և որքան էլ անսպասելի է, 2014-2018թթ. ժամանակային միջակայքում անտառհատումների ամենամեծ ծավալն արձանագրվել է անցած տարի: Եթե 2014-ին անտառհատումներ են իրականացվել 1558 հա-ի վրա, հետո այն աճել է՝ ընդհուպ մինչև 2017-ին 2010 հա-ի վրա, ապա անցած տարի այն հասել է 2015 հա: Ընդ որում` նույն 2014-ին հատվել է 36.6 հազար խմ փայտանյութ, որ հաջորդ երկու տարիներին նվազել է և հասել շուրջ 28 հազարի, 2017-ին նորից բարձրացել է 33 հազար խմ-ի և անցած տարի արդեն հասել է 43.3 հազար խմ-ի: Սրանից միայն 1530 հա-ի վրա կատարված շուրջ 27.5 հազար խմ-ն է եղել սանիտարական հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5478.5
EUR528.5534
RUR7.577.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր