Դեպի վեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

armenpress.am08/23/2019, 3:06

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

75 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին, Կիրովաբադում: 1972 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես երաժշտական ձևավորող, ապա` երաժշտական խմբագիր: Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն. «Մարդն Օլիմպոսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Օգոստոս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն: Գրել է նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտություն, որոնց թվում` «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR417429
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր