Դեպի վեր

Հանրային խորհրդի անդամները հարցերի լայն օրակարգով հանդիպել են ՀՀ վարչապետի հետ

shamshyan.com12/3/2020, 2:12

Հանրային խորհրդի անդամները հարցերի լայն օրակարգով հանդիպել են ՀՀ վարչապետի հետ

Դեկտեմբերի 1-ին Հանրային խորհրդի շուրջ 2 տասնյակ անդամներ Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ միասին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման օրակարգում եղել է մի քանի տասնյակ հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Արցախյան պատերազմի ու դրա արդյունքների ռազմաքաղաքական պատճառներին (մինչև պատերազմն ու դրա ընթացքում Արցախյան խնդրով բանակցային գործընթացում սեղանին դրված առաջարկությունները, Հայկական բանակի սպառազինության, ընդհանուր մոբիլիզացիայի, հրամանատարության, պատերազմի ընթացքում կառավարության ու պաշտպանական գերատեսչությունների իրականացրած հանրային հաղորդակցության, պատերազմի ղեկավարման ու դրանից հետո հետաքննության անհրաժեշտության և առկա բացթողումների վերացման հարցեր), պատերազմից հետո ստեղծված անվտանգային (եռակողմ հայտարարությամբ Հայաստան-Արցախ-Ադրբեջան սահմանազատման գործընթացներ ու անորոշություններ, տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն ու հատկապես Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կամ Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան ճանապարհային հաղորդակցությանը և այլնին վերաբերող), քաղաքական (ներքաղաքական իրավիճակ, կառավարության փոփոխության, ազգային համաձայնության կառավարության ձևավորման և/կամ արտահերթ ընտրությունների և այլ հարցեր), հումանիտար (ի մասնավորի՝ գերիների և զոհվածների դիերի փոխանակման գործընթացի արագացմանը, դրա զգայունություններին, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներին վերաբերող հարցերը), ձևավորված սոցիալ- տնտեսական հետևանքներին (բյուջեի համապատասխանություն պատերազմի բոլոր հետևանքների վերացմանն ու զարգացման ծրագրերի ներառում), բնականոն հասարակական-տնտեսական կյանքի վերականգնման համար
կենսական անհրաժեշտություն համարվող ծրագրերի (արդյունաբերության և հատկապես ռազմարդյունաբերության զարգացում, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի և կառավարության հրապարակած ճանապարհային քարտեզով նախանշված քայլերի իրականացում), ուշացված կամ դեռևս չմեկնարկած բարեփոխումների (մասնավորապես դատական համակարգի, ընտրական օրենսդրության, հանրային կառավարման ու կրթության ոլորտներում), Հայաստանի արտաքին ու միջազգային քաղաքականություններին ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։
Հանդիպմանը մասնակցող ՀԽ գրեթե բոլոր անդամները վերոնշյալ հարցերը բարձրացնելուց զատ հանդես են եկել դրանց լուծմանն ուղղված իրենց դիտարկումներով, քննադատություններով և/կամ առաջարկություններով, ինչին արձագանքել է ՀՀ վարչ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր