Դեպի վեր

Սերժ Սարգսյանի եղբորորդին դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ

azatutyun.am02/21/2020, 7:06

Սերժ Սարգսյանի եղբորորդին դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստին հրապարկվեց տուժող Դավիթ Սիմոնյանի հոր՝ վկա Աշոտ Սիմոնյանի նախնական ցուցմունքը։ Սիմոնյանը գտնվում է Միացյալ Նահանգներում, նրա ներկայությունը դատարանում հնարավոր չի եղել ապահովել։

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը կրակել է իր նախկին ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա։ Մեղադրող դատախազը կարդաց Աշոտ Սիմոնյանի ցուցմունքը, որտեղ նա գրել էր, թե ամեն տարի հասարակական վայրերում ընտանիքով նշել են Ապրիլի 1-ը՝ սուտ ասելու օրը։ 2007-ի ապրիլի 1-ին նույնպես ցանկացել են նշել ռեստորանում, զանգահարել են որդուն՝ Դավիթին, բայց մի կին է պատասխանել ու ասել, որ բաժանորդի վիճակը ծանր է, նրան վիրահատում են։

Ըստ տուժողի հոր ցուցմունքի՝ բժիշկներն ասել են, որ հեռացվել է Դավիթ Սիմոնյանի մեկ երիկամը, վնասվել է ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէ, իսկ լյարդի վրա կար են դրել:

Վկայի ցուցմունքը շարունակեց կարդալ դատախազը. - «Ընկերների մեջ տիրող խոսակցության արդյունքում տեղեկացա, որ Դավիթի վրա կրակել են մեր տան հարևանությամբ գտնվող՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի պադվալում, սակայն թե ով, այդ ժամանակ չիմացա, որից ենթադրեցի, որ նրա վրա կարող է կրակած լինել հենց Ալեքսանդր Սարգսյանը: Հիվանդանոցում Դավիթին տեսակցելու ժամանակ նա ինձ ասաց, որ ես գործ չունենամ Ալեքսանդր Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանք վտանգավոր են: Բացի այդ, ասաց, որ իրեն կրակել է Հայկ Սարգսյանը»:

Տուժող Դավիթ Սիմոնյանի հայրը՝ Աշոտ Սիմոնյանն իր ցուցմունքում նաև գրել էր, որ դեպքից հետո իրեն հանդիպման է հրավիրել Ալեքսանդր Սարգսյանը, ինքը հրաժարվել է նրա հետ զրույցից, փոխարենը վերջինիս հարևանի ու խնամու հետ է հանդիպել։ Ըստ Աշոտ Սարգսյանի նախնական ցուցմունքի՝ իրեն գումար են առաջարկել լռության դիմաց, հրաժարվել է, բայց որդին ընդունել է աշխատանքի առաջարկն ու լռել. - «Խոսակցության ժամանակ Աբոն և Սյոման ինձ ասացին, որ տեղյակ են, որ ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, որ Հայկն է կրակել Դավիթի վրա, որը, ըստ նրանց, եղել է պատահական: Բացի այդ, նշեցին, որ ինչ եղել է՝ թող անցած լինի, ինչպես նաև պարտավորվեցին կատարել բոլոր ծախսերը և հոգալ կարիքները: Դրանից հետո որոշ ժամանակ անց Դավիթի կողմից իրականությունը չպատմելու և չբողոքելու դիմաց նրան նշանակեցին Ալեքսանդր Սարգսյանին պատկանող «Աղվերան ռեզորթ» առողջարանում որպես տնօրեն, որից հետո այդ ամենը մոռացվեց, մինչև այս վերջերս: Իրականում որդուս կրակել է Հայկ Սարգսյանը»:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 11 տարի առաջ կրակել էր իր ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի որովայնին։ Այս գործը տարիներ առաջ կարճվել էր, որովհետև Սարգսյանների տան աշխատակից Արթուր Ղևոնդյանը ցուցմունք էր տվել, թե մանկապարտեզի նկուղի աստիճաններից գտած ատրճանակի հետ անզգուշությամբ է վարվել ու պատահական կրակել Դավիթ Սիմոնյանին, իսկ տուժողը՝ նույն ինքը «Կենտրոնի Կյաժ» մականունով Դավիթ Սիմոնյանն է, որը մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայկ Սարգսյանի հետ: Որպես ՀՀԿ վստահված անձ գրեթե բոլոր ընտրություններում նա հեգնում ու ծաղրում էր ընդդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր